22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաոս կառավարությունում, զանգվածային բողոքներ են ստացվում նախարարներից. Փաստ

Թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար:

«Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ, ասենք, համայնքապետների՝ ՏԿԶ նախարարի մասով, դպրոցների տնօրենների՝ ԿԳ նախարարի մասով, եւ այլն: Եվ ընդհանրապես, դժգոհությունները զանգվածային են:

Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բազմաթիվ մտքեր են ընդունվել, եղել են քննարկումներ, բայց համապատասխան պատասխանատու մարմիններն էլի խնդիրներն աչքաթող են անում:

«Օրինակ, ԿԳՆ-ն եռամսյակը մեկ պետք է խորհրդակցություններ ունենար, եւ հատուկ դրա համար կա հանձնաժողով, որի նախագահը ԿԳ նախարարն է: 14 ամիս է՝ ոչ մի հանդիպում չի եղել: Սոցապում էլ նման հանդիպում ունեցել ենք հուլիսին, բայց արդեն 10 ամիս է՝ էլի ոչ մի հանդիպում չկա»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե տվյալ պարտականությունը նախարարների մանդատի մեջ է, ապա այն պարտադիր պետք է կատարել:

«Բայց նոր նախարարների շրջանում դեռ այդ մոտեցումները բացակայում են»,-հավելել է նա:Թերթի  տեղեկություններով, հատկապես մարզերում խնդիրն ավելի է բարդանում այն առումով, որ տեղերում հաճախ անհնար է որեւէ հարցի կամ ծրագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ մարզպետները, մեղմ ասած, «թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում եւ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հարցերը կառավարության առաջ բարձրացնել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ