Առանց տեղումների եղանակը կպահպանվի

Հայաստանի Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 28–ի ցերեկը կլինի +12….+14 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն։