23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի շրջադարձային խոստովանությունը

Փաշինյանի վերջին ելույթը ԱԺ-ում իսկապես կարելի է շրջադարձային համարել, քանզի նա հանդես եկավ մի շարք ինքնախոստովանություններով:

Մենք նշել էինք դրանցից մի քանիսը: Այսօր կներկայացնենք այդ ինքնախոստովանության հաջորդ մասը:

Եվ այսպես. նա հայտարարեց, որ 2018-ին պիտի մարդկանց անկեղծ խոստովաներ, որ եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը և այդպես «ազատի» աշխարհի հայությանը այս դժվարին խնդրի լուծումից:

Դա նշանակում է, որ ինքը 2018-ին հենց այդպիսի պատկերացումներով էր եկել իշխանության, սակայն, ըստ նրա, չէր կարող իրեն թույլ տալ ասել ողջ ճշմարտությունը:

Սակայն այդ դեպքում առաջ է գալիս հաջորդ հարցադրումը :

Ինչո՞ւ նա հետևողականորեն կազմաքանդեց բանակցային գործնթացը: Ի վերջո այդ գործնթացում ոչ մեկ իրենից չէր խնդրում միանգամից հանձնել Արցախը:

Ինքը չգիտե՞ր որ բանակցային գործնթացի կազմաքանդմամբ նա մոտեցնում է պատերազմը: Չէր կարող դա չհասկանալ: Նշանակում է, որ նա կա՛մ համոզված էր, որ իր արևմտյան տերերը թույլ չէին տա Ադրբեջանին հարձակվել և կբավարարեին Փաշինյանի կապրիզները իրեն նոր «Մոնթեի» կերպարը պահպանելու համար, կա՛մ էլ ինքը՝ Փաշինյանը, գիտակցված է սադրել պատերազմը, որպեսզի այդ ճանապարհով «ազատվի» Արցախից:

Երկրորդ տարբերակը ավելի հավանական է՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով:

Իսկ դա նշանակում է, որ նա նոր ինքնախոստովանություն է անում, որի միտքը հետևյալն է. ինքը կանխամտածված է զոհել 5000 երիտասարդի կյանքը, որպեսզի իրեն չմեղադրեին, որ իր կամքով է հանձնում Արցախը Ադրբեջանին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի այսօրվա ղեկավարի պաշտոնում գտնվում է մի հրեշավոր մարդ, ով պատրաստ է զոհաբերել 5000 կյանք: Իսկ 5000 զոհաբերողը, կզոհաբերի նաև 1,5 մլն, ինչպես որ եղավ 100 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում:

Եվ այստեղից նոր հարցադրում է առաջ գալիս. Նիկոլ Փաշինյանը (կամ փաշան), ինչո՞վ է տարբերվում Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներից:

Ինքը իր ելույթով փաստացի ինքնախոստովանեց, որ բովանդակային առումով՝ ոչնչով: Տարբերությունը միայն ձևի մեջ է: Նրանք ավելի անկեղծ էին իրենց նպատակներում, սա՝ հայկական ազգանունով, ավելի հրեշավոր կեղծ դիմակով է նույն բանը քողարկված կատարում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` Zham.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ