02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ամերիկացիները ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք: Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին:

Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:

Հ.Գ. Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն:

Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ, չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով …»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ