22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո ՔՊ-ականները գովազդում են նոր ընկերություն

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը: «Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: […]

Ամերիաբանկին հաջողվել է լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1մլդ ԱՄՆ դոլարը /տեսանյութ/

Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով: Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած  ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր […]

Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք

Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Այսօր ԵԽԽՎ-ում, քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է […]

Արմեն Աշոտյանը լավ լուր ունի /տեսանյութ/

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը: Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի […]

Մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել են մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային […]

Ռոբերտ Քոչարյանը մանրամասն խոսել է. հայտնի է՝ երբ կհրապարակվի վճիռը /տեսանյութ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհապարակի ապրիլի 11-ին։ «Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», – քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված