07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:   Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել […]

Վենդետա է.Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի դատավարության մասին /տեսանյութ/

Վերջին օրերին լայն քննարկման դարձած թեման՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է, որի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Միրզոյանի հայտարարությունը որակում է օրինականությունից զերծ ուղերձ։ «Այսօր մութ սենյակում կատու փնտրելը ավելորդ է, որովհետև Գագիկ Ծառուկյանը անձամբ ոչ մի բիզնես […]

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երեւանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին […]

Stand Up նախագծի մասնակիցները մահացել են ավտովթարի արդյունքում

Կրասնոդարի երկրամասում ավտաովթարի արդյունքում մահացել են Stand Up նախագծի մասնակիցներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան: Այս մասին հայտնում է Լենտան: Վթարը, որի արդյունքում մասնակից երկու ավտոմեքենաներն էլ այրվել են, տեղի է ունեցել մայիսի 3-ին: Զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ երկու: Stand Up նախագծի մասնակիցները Կրասնոդարում գտնվում էին համերգային ծրագրի մասնակցելու համար:  

Հայերը չեն հավատում իրենց երկրի ապագային. Մամեդյարովը

«Ինքնաթիռում ես մտքերի փոխանակություն ունեցած հայաստանցի լրագրողների հետ։ Նրանք ասացին, որ սփյուռքը օգնում է իրենց։ Սակայն նույնիսկ սփյուռքը չի հավատում այդ երկրի ապագային։ Հիմնական ուղերձը մենք պետք է տեղ հասցնենք բաց կերպով։ Որքան զորեղ է մեր դիրքորոշումը, այնքան մենք ավելի ուժեղ ուղերձ տեղ կհասցնենք»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը միջմշակութային երկխոսությանը նվիրված […]

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը /տեսանյութ/

Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն ամփոփված է իր անվան մեջ, որին որևէ վերլուծաբան այս օրերի ընթացքում ուշադրություն չի դարձրել։ Զորավարժության նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա վերականգնել իր սահմանները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական […]

«Վեոլիա ջուրը» նախապատրաստվում է հորդ անձրեւներին. սահմանվել է հերթապահություն

«Վեոլիա ջուր» ընկերությունը ձեռնարկում է միջոցներ առաջիկայում սպասվող անձրեւաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երեւանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» – […]

Լուրն ապատեղեկատվություն է. Սերժ Սարգսյանի գրասենյակից հերքում են

Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։   «Ապատեղեկատվություն է: Իրականությանը  բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։ ՀՀ նախագահ […]

Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել երեկ: Առաջնագծում տիրող իրավիճակի և առկա լարվածության մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի […]

Յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին /տեսանյութ/

Մայիսի 3-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:   Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի