05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

Ռոբերտ Քոչարյանի՝ 4 օր տեւած խափանման միջոցի հարցի քննարկումը ավարտվեց: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16:00:

Տարին դեռ չի կիսվել, իսկ խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ կա

Ազգային ժողովը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Կառավարությունը դեմ չէ լրացուցիչ 892 դրամ տրամադրել; Այս մասին գրում է Արմենիասպուտնիկը:  Ազգային ժողովին բյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Տարվա դեռ կեսն առջևում է, բայց խորհրդարանում արդեն 892 628 900 դրամի պակասուրդ է առաջացել։ Այս մասին ասված է այսօր կառավարության նիստում առանց քննարկման ընդունված […]

Պարոն Դավթյան, դուխով: Տապալո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

«Հայոց Տուն» կենտրոնը դիմել է ՀՀ դատախազությանը` պահանջով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի դեմ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին և 2018թ. հոկտեմբերի 2-ին կատարած սահմանադրական կարգի տապալման և իշխանության վերացման համար  Սա հաղորդում է, պարո՛ն Դավթյան, հաղորդում 2018թ. դեկտեմբերի 6-ին Yerevan.today.am կայքում հրապարակված «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածումս ՀՀ գլխավոր […]

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ: Ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատախազությանը: «Հայտարարություն կարելի՞ է անել»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]

Ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. շիկացած մթնոլորտ դատարանում

Ես համոզված եմ, որ իմ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել և անձեռնմխելիության այն ձևակերպումը, որը տալիս է դատախազությունը շարքային կադասատրի աշխատողը չի տա: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստին ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղից ընդհատեց Քոչարյանին՝ հայտարարելով, թե կոռեկտության կոչ է անում. «Կոչ եմ անում դատավարության մասնակիցներին…»: Քոչարյանը […]

Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը բավական շիկացած մթնոլորտում: Քիչ առաջ դատարանի որոշմամբ լրագրողները, քաղաքացիները, ինչպես նաև նիստին մասնակցող Արցախի նախագահներ Բակո Սահակյանն և Արկադի Ղուկասյանը դուրս եկան նիստերի դահլիճից, քանի որ Քոչարյանը նշեց, որ հայտարարություն է անելու, որը պետական գաղտնիք է պարունակում:    

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ

Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան: Նախքան նրանց ժամանումը՝ այսօր հրավիրված ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց. «Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված