22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վերջին հայտարարություններով յուրացնում է իշխանությունը

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Պարոն Նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հայտարարություններով իրեն դուրս է դրել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներից։ Նա, ըստ էության, յուրացնում է իշխանությունը, որը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն հանցագործություն է․

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Ակնկալում եմ Ձեր անհապաղ արձագանքը՝ որպես ՀՀ Սահմադրության պահպանման երաշխավոր։

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
1․Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2․Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3․Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Եթե Ձեր կողմից անմիջապես չձռնարկվեն միջոցներ, ապա Դուք ևս կդառնաք այդ հանցագործությանը մասնակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ