08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին. Իրատես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը որևէ հարցում չսխալվող, ոչ մի տեղ չսայթաքող, թերություններ չունեցող իշխանության մասին էր: Կրկին մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ իրեն հատուկ ոճով Փաշինյանը բավական «կուլտուրական ձևով» բոլոր հարցերին ոչ կոնկրետ, ցրողական պատասխան տվեց. կարճ հարցեր, երկար պատասխաններ: Նրա ներկայացրած հարյուր փաստին հատ առ հատ կարելի է անդրադառնալ, լրագրողների հետ հարցուպատասխանին` նույնպես, […]

Բանկային ավանդները նվազել են: Հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը. 168 Ժամ

Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո բանկային ավանդներն աճել են։ Դժվար է ասել՝ դրա մեջ հպարտանալու բան կա՞ր, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ վարչապետի ոգևորությունից մի քանի ամիս անց ավանդները դադարել են ավելանալ։ Մասնավորապես՝ մարտին՝ փետրվարի համեմատ, դրանք կրճատվել են ավելի քան 25 մլրդ դրամով, ինչն այսօրվա փոխարժեքով […]

Սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք. Իրատես

Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։ Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։ […]

Անահիտ Բախշյանը դիմել է Հայկ Մարությանին

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ինձ հասած հետևյալ տեղեկությունը։ Երևանի Մայակովսկու անվան դպրոցի տարրականի մասնաշենքը, որտեղ մոտ 200 աշակերտ էր սովորում, 2 տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի ցուցումով հանձնվել է «Գլոբալ բրիջ» կոչվող մասնավոր դպրոցի։ Այս դպրոցում այսօր սովորում է հազիվ 100 […]

Ինչո՞ւ էին բերման ենթարկել 5-րդ ալիքի սեփականատիրոջը

Մայիսի 13-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում կազմակերպված բողոքի ցույցից հետո 5 քաղաքացիներ, այդ թվում՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Փաստաբան Վահե Եփրիկյանը Yerevan.today-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքացիներին բաժին էին տարել տարբեր պատճառաբանություններով։ Փաստաբանները մեկ ժամ տևած ջանքերի […]

Դեռ կան որոշ սուբյեկտներ, ովքեր իրենց իրավունք են վերապահում բռնության միջոցով հարցեր լուծել. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնությունը, ի թիվս այլ արատավոր երևույթների՝ հստակորեն մերժվել է մեր հասարակության կողմից և դա անշրջելի է։ Բայց արի ու տես, որ դեռ կան որոշ սուբյեկտներ, ովքեր իրենց իրավունք են վերապահում բռնության միջոցով հարցեր լուծել։ Նոր իրականության հետ հաշվի նստելը թերևս շատերի համար այնքան էլ հեշտ […]

Արտակարգ իրավիճակ Երեւանում. քաղաքացիները փողոց են փակել

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ է, որ […]

Ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի նախկին նախագահները լեգիտիմ չեն, իսկ Ալիեւը լեգիտիմ է ու պատկերացրեք լավ էլ կրթված մարդ

Հայաստանում վերջին շրջանում քանդող քաղաքականության հետևողական շարունակականությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն մեկ-երկու սրճարանի, տաղավարների քանդմամբ, կառավարման մարմինների՝ նախարարությունների, մշակութային արժեքների նսեմացմամբ, այլ նաև կարևորագույն ինստիտուտների՝ ինչպիսին նախագահական ինստիտուտն է, կազմաքանդմամբ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի նախկին նախագահները լեգիտիմ չեն, և նրանց նախագահ կոչելուց առաջ պետք է ավելի զգույշ արտահայտվել, իսկ մեր հարևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի