13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը չունի նման ռեսուրս՝մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ

Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները

1793 թվականի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան:
Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ:

Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ: Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերը սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում:  Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորը իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին:

Շարունակությունը պարզ չէ…

Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ Դանտոնը: Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան և՛ Ռոբեսպիերը:

Հ.Գ. 
Հայաստանը չունի նման ռեսուրս՝մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ:

Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների:

Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ