18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ

Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան: Նախքան նրանց ժամանումը՝ այսօր հրավիրված ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց. «Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ունեն բարոյական իրավունք դատարան դիմելու. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր իրավասության […]

Արցախի նախագահները ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ ծափերի ներքո (Լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:   Ռոբերտ Քոչարյանը […]

Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո էլ պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի հարցով նախնական նիստում ծավալուն ելույթ ունեցավ ինքը՝ Քոչարյանը։ Նա ներկայացրեց, որ 2008թ. փետրվարի 22-ին վերադարձել է Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և տեղեկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանում, փետրվարի 23-ին զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպել նախագահի նստավայրում։ Նա շեշտեց՝ […]

Բա էդ Գելափ կոչվածի 87 %-ն ո՞ւր է, երբ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. Գ. Եղիազարյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

«Նպատակդ Արցախի հետ ներքին հակամարտությունն է»,- Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ հասունացող խմորումներին անդրադառնալով՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։ Նա անդրադարձավ նաև դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով. «Վերցրեք 37 թվի նյութերը և տեսեք՝ դատավարությունների ժամանակ մասսա էին հավաքում, ձեզ պես, և գոռում էին՝ «մահ դավաճաններին»։ Էդ մարդիկ գնում էին տարբեր […]

Մենք պետք է դադարենք մեր ազգը ցեղասպանելուց. քրեականացնել աբորտը

Երեկ ԱՄՆի Ալաբամա նահանգում ամբողջովին արգելվեցին գրեթե բոլոր տեսակի աբորտները: Նոր օրենք ընդունվեց, որով աբորտը համարվեց հանցագործություն: Ամերիկյան մամուլը լաց ու կոծ է դրել: USA Today-ը հոդված է տպագրել, ու այն վերնագրել այսպես «Ես 12 տարեկան էի երբ հղի է, ու այս օրենքը կպատժի բոլոր նման աղջիկներին»: Ու մեկը չի հարցնում, թէեքեզ ո՞վ էր ասում […]

Էդ որտե՞ղ ես տեսել Ալիեւի կրթությունը արա, մեր հերոսներն էլ անկի՞րթ են, որոնց հաթաթա ես տալիս. լեգենդար հետախույզը՝ Փաշինյանին /տեսանյութ/

Իրավունքի տաղավարում Արցախյան հերոսամարտի մասնակից, հետախույզ Գեւորգ Գեւորգյանն է, ով գտնում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից:  Մանրամասները`տեսանյութում: 

Մարտի 1-ի դեպքերից շատ տեսանյութեր, որոնք ինձ ցույց է տվել Գորիկ Հակոբյանը, հիմա չկան. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավսության դատարանում, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացնում էր գործի նյութերը, մասնավորապես՝ մարտիմեկյան իրադարձությունների մասին տեսանյութը, Ռոբերտ Քոչարյանը ձայն խնդրեց ու հանդես եկավ հայտարարությամբ. «Այդ տեսանյութերի զգալի մասը ես տեսել եմ Մարտի 7-8-ի կողմերը, Գորիկ Հակոբյանն (ԱԱԾ նախկին ղեկավար-հեղ.) իմ մոտ էր բերել և դիտել ենք դրանք։ Մինչդեռ քննչական մարմինը սկզբում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի