10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մտահոգվելու առիթ չունե՞ն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրինք ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։

«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երեւի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջեւ է կանգնած Հայաստանը, ընկել են հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական  աշխատանքներով»։

Բաղդասարյանն ասաց, որ իրենք մտահոգվելու առիթ չունեն, իսկ «Սերժ Սարգսյանը հետեւում եւ մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ