09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ. Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Հարցին, թե այդ հանձնաժողովը պետք է դռնբա՞ց լինի, թե փակ, նախարարն արձագանքեց. «Երբ որոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ է լինելու, ինչ […]

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում, որի ժամանակ դատապարտել  է «Արսենալի» հայ կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։  Հիշեցնենք՝ նա բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։  «Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք […]

Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին,  այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության […]

Լեզուն սանձելու համար վարդապետները 2 խորհուրդ են տալիս

Լեզուն սանձելու համար վարդապետները 2 խորհուրդ են տալիս: Առաջինն այն է, որ քո բոլոր միջոցները պիտի ուղղես դեպի քո ներսը: Դիմացինին լեզվով վառելու փոխարեն, նայի՛ր քո ներսը ու խոստովանիր քո մեղքերը: Մարդը պիտի կանոնավոր խոստովանության գնա: 2րդն այն է, որ մարդը պիտի հրաժարվի շատախոսությունից: Դատարկ խոսակցություներով տարվող մարդը չի կարող սանձել լեզուն: Լեզուն սանձելը դժվար […]

ԱԳՆ-ը պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի […]

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով, կարող է մեղադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ. Փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ, նշել է. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետեւյալը՝ – ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետեւաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության […]

Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում կարճ գրառում է հրապարակել, որում ասված է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։ Նշենց, որ այսօր տեղեկություն է տարածվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։

Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի