09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Առաջիկայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին: Տարոսը Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «The Times-ի տվյալներով՝ առաջիկայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին: Տարոսը Նիկոլ Փաշինյանին»:

Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Ով է վարչապետին դրդում. Ազգ

Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի […]

Փաշինյանը հստակ ուղերձ է տալիս Ադրբեջանին, որ կարող եք հանգիստ հարձակվել. քաղաքագետ

Երբ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «դավադիր ուժերը» փորձում են պատերազմ հրահրել Արցախի դեմ, որպեսզի պարտության մեղքը հետո բարդեն ՀՀ իշխանությունների վրա, ինձ մոտ համոզմունք է ստեղծվում, որ նա կա՛մ ստում է, կա՛մ էլ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այն սպառնալիքների հանդեպ, որոնց մասին խոսում է։ Ես հակված եմ առաջին տարբերակին, որովհետև հայկական երկու պետություններում […]

ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են. «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու ԱԺ-ում հրավիրված լսումներին անցումային արդարադատության մասին:  ՀԿ հայտարարության մեջ նշվում է․ «Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։ Մինչդեռ, նախքան այդ […]

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։ Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։ Մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Բացի այդ, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին […]

«Լսումները կրում են զուտ ձեւական բնույթ եւ միտված են պատրանք ստեղծելուն». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային […]

Փաշինյանի ողբերգությունը

Այո, խաղը փոխվեց, սակայն դեռ վերջնական հստակեցում չկա: Միմյանց նկատմամբ անողոք կողմերը դեռ մարտավարություն են մշակում։ Խաղն առայժմ ընթանում է գորգի տակ: Կողմերը շատ են, փորձենք հասկանալ շահերը: Իշխանություն. վերջինս, որը սխալների կասկադի դեֆիցիտ չունի, թույլ տվեց անցնող մեկ տարվա իր գերագույն սխալը` ցայտնոտի ու պատային վիճակի պատճառով: Իշխանությունը տեղեկացված էր, որ դատարանը ոչ միայն […]

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ […]

«Ծռերին» ու Ժիրոյին օտարի պատվիրած դավաճանական իշխանափոխության ծրագիրը հանձն է առնում իրագործել անձամբ Փաշինյանը

Որոմ ցանելիս ցորեն չեն հնձում։ Մեկ տարի առաջ էլ Փաշինյանին իրոք ճանաչողների համար պարզ էր, որ իշխանության ղեկին նրա լինելու օրոք մեր երկրում կարող է փթթել միայն մոլախոտը։ Հիմա կարդում եմ մեկ տարի առաջ կռապաշտ դարձած, իր նորածին թոռանը գրկած կամ մանկասայլակով փողոց փակած, «բաոբաբի ծիլը» առատ ջրած ֆեյբուքյան ընկերոջս հեռու-հեռու ամերիկաներից հղած բողոքը` ընկեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի