12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուղեւորը նկարահանել է՝ ինչպես է օդանավը հարվածում շենքին եւ հրդեհվում . զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Նիժնեանգարսկի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ հարվածելով շենքին և հրդեհվելով։ Պատահարի հետևանքով մահացել են երկու օդաչուները, հոսպիտալացվել է 21 ուղևոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։  

Ծեծկռտուք Երեւանում տռանսգենդերների եւ երիտասարդների միջեւ

Վետո շարժման ֆեյսբուքյան էջում գրված է. Երևանում տրանսվեստիտ մարմնավաճառները ծեծում են նորմալ տղաներին: Այս երևույթը սորոսականների կողմից, իհարկե, կներկայացվի որպես բռնություն տրանսգենդերների նկատմամբ: Այս թեմայով լիքը գրանտեր կստանան ու սրանց իրավունքներն ավելի ու ավելի շատ կպաշտպանեն… Մի խոսքով՝  կեցցե Սորոսը:

Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Bild-ը: Այս անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպմանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ջուր առաջարկում կանցլերին, սակայն նա հրաժարվում է: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիիի հետ հանդիպմանը:  

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար […]

Հուլիսի 1-ից Մոսկվայից Երևան չվերթը կթանկանա

Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ թռիչքների ժամանակ վառելիքային հավելավճարի բարձրացման մասին: Թանկացումից հետո էկոնոմ դասով թռչող ուղևորների համար վառելիքային հավելավճարը 15-ից կդառնա 20 եվրո: Բիզնես դասով Երևան թռչողների համար վառելիքային հավելավճարը կկազմի 40 եվրո: Թանկացումները պայմանավորված են վառելիքի թանկացմամբ:

Մենք կարող ենք ԼՂ հարցը լուծել ուժային տարբերակով. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ հերթական անգամ հայտարարելով, որ Բաքուն կարող է ԼՂ հակամարտությունը լուծել ուժային տարբերակով: Հասանով, մոռանալով պատմությունը, հայտարարել է, թե ադրբեջանական կողմը զիջումների գնում և բանակցություններ է վարում Հայաստանի հետ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը խոսել են հրադադարի […]

Ինչո՞ւ ենք այսքան չարացած և անհանդուրժող. Հրապարակ

Հերթական սահմռկեցուցիչ դեպքի մասին եմ կարդում՝ 62-ամյա եղբայրը ծեծել է 65-ամյա եղբորն այնքան, որ նա հաջորդ օրը մահացել է։ Իսկ նախօրեին մի կին իր 7-ամյա աղջկան էր խեղդամահ արել։ Գրեթե չկա օր, որ քրեական խրոնիկայում նման սարսափազդու սպանությունների, խոշտանգումների, դաժան հանցագործությունների նկարագրություններ չլինեն։ Այնպես, որ գողությունների, ավազակային հարձակումների, կաշառքի պատմություններն արդեն ո՛չ զարմացնում են, ո՛չ […]

Լավ, էս «իշխող կուսակցության» մեջ հե՛չ մարդ չկա՞․ 7or.am

Հիշո՞ւմ եք, երբ «թավշյա ռնգեղջուրացման» զոհ չդարձած մեր հայրենակիցներն ահազանգում էին, որ դեկտեմբերյան ընտրական ավանտյուրայի արդյունքում «ընտրված» խորհրդարանում ընդդիմությունը վերացել է, որպես դասակարգ` բոլորը «հեղափոխականներ» են, քայլարածներն ասում էին`մեր ներսում բազմակարծության այնքան պաշար կա, որ իշխանությո՛ւնն էլ մենք կլինենք, ընդդիմությո՛ւնն էլ։ Ոմանք միամտորեն կարծում էին, թե իշխող «կուսակցության» մեջ էլ կան Հայաստանի, Արցախի վաղվա օրով […]

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը: Այս մասին հայտնում է Trend.az-ը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի