Վենետիկի հանձաժողովի լղոզված հայտարարությունը առաջին ապտակն էր Նիկոլին, որով Արևմուտքը Նիկոլին հասկացնում է, որ եթե դու շեղվել ես քո բուն նպատակից
Մենուա Հարությունյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էն որ ասում եմ՝ Արևմուտքը դեռևս աչք է փակում Նիկոլի հակասահմանադրական քայլերի ու բռնապետական հակումների վրա, քանզի դեռևս հույս ունի, որ Նիկոլը կատարելու է իրենց տված խոստումներն ու Հայասատանը հեռացնելու է Ռուսասստանից, և պնդում էի, որ երբ Արևմուտքը համոզվի,որ Նիկոլը քցում է իրենց, այդ ժամանակ արևմտյան կառույցները Նիկոլին կհռչակեն դիկտատոր՝ սկսելով աջակցել հայաստանյան նոր ու ավելի ռադիկալ հակառուսական ուժերին, հիմա էլ բռնազավթել իշխանությունը Նիկոլից…
Եվ ահա Վենետիկի հանձաժողովի լղոզված հայտարարությունը առաջին ապտակն էր Նիկոլին, որով Արևմուտքը Նիկոլին հասկացնում է, որ եթե դու շեղվել ես քո բուն նպատակից և չես հեռացնում Հայաստանը Ռուսաստանից, մենք այլևս թույլ չենք տա, որ դու հակասահմանադրական գործողություններով ամրապնդես քո իշխանությունը:
Վենետիկի հանձնաժողովը մի կողմից կոչ է անում Նիկոլին հակասահմանադրական գործողություններ չիրականցնել, մյուս կողմից այդ նույն հայտարարությամբ հնարավորություն է ստեղծում հակառուսական այլ ուժերի համար՝ դարձյալ փողոցային պայքարով տապալելով սահմանադրական կարգը, բռնազավթելու իշխանությունը …
Ցավոք, Նիկոլը Հայաստանը դարձրեց աշխարհաքաղաքական բևեռների միջև պայքարի թատերաբեմ, և այսօր յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրել Նիկոլի կողից բռնազվաթված իշխանությունը ու Հայաստանը կրկին հռչակել սահմանադրական , իրավական և ժողովրդավարական պետություն՝ փորձելով իջեցնել Հայաստանը աշխարհաքաղաքական բևեռների միջև մղվով պայքարի թատերաբեմից…
Ա՛յ կտեսնեք՝ Նիկոլը քցելու է Արևմուտքին՝ փորձելով հանդես գալ պրոռուսական դիրքերից…
Բայց քանի որ նրան չի վստահում նաև պաշտոնական Կրեմլը, Նիկոլը հայտնվելու է Արևմուտքի և Ռուսաստանի արանքում՝ դառնալով քաղաքական դիակ.մեր խնդիրն է թույլ չտալ,որ Նիկոլի արկածախնդրությունների արդյունքում տուժի Հայոց պետականությունը»: