ԿՄ-ից Դավիթ Սահակյանցի դուրս գալը կապ ունի «Ոսկե ծիրանում» տրանսգենդերի մասին ֆիլմի հետ
Այսօր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու մասին է հայնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Նա իր և մոր՝ Լյուդմիլա Սահակյանցի անունից դիմում է ներկայացրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահին։ Պատճառը տրանսգենդերի մասին ֆիլմի՝ «Արծաթե ծիրան» մրցանակին արժանանալն է։
«Դա կոնկրետ մեր միության նախագահ Հարություն Խաչատրյանի դեմ արված քայլ է՝ չհամաձայնեցրած իր քաղաքականության հետ»- մեզ հետ զրույցում ասաց Դ․ Սահակյանցը։
Իսկ այն հարցին, թե ադպիսի նախադեպեր եղել են արդյո՞ք,Սահակյանցը պատասխանեց, որ կանխվել են քայլերը, երբ պարբերաբար փորձեր են եղել «Ոսկե ծիրան»-ի շջանակներում նման ֆիլմեր ցուցադրել. «Աշխատանք էր տարվում , որ առհասարակ ագելվի նման ֆիլմի ծրագիր մտնելը, էլ ուր մնաց մրցանակի արժանացնելը»,- ասաց ռեժիսորը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սահակյանցը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Սահակյանցի որդին է։ Նա 1992 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն։ 2008 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 2010 թվականին Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է և ղեկավարում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան։