Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը. Ալեն Սիմոնյան
Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան: […]