03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տոմսերը թանկացրել են. /Տեսանյութ/

Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկի՝ Լուվրի մուտքի տոմսի արժեքը բարձրացել է 30%-ով։ Հաստատության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ տոմսի արժեքն այժմ կազմում է 22 եվրո՝ նախկին 17 եվրոյի փոխարեն: Այնուամենայնիվ, մինչև 18, ինչպես նաև ԵՄ երկրների մինչև 26 տարեկան այցելուները դեռևս ունեն թանգարան անվճար մուտքի իրավունք։ Ouest-France թերթի փոխանցմամբ՝ Լուվրի տնօրինությունն արժեքի փոփոխությունը բացատրում է գնաճով և […]

Զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը: Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու […]

Էլ չգիտեն ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավելի ակնառու ապացույց, որ Արմեն Աշոտյանին հետապնդելն ու բանտարկելը համակարգված իշխանության հանձնարարական է՝ պատկերացնել հնարավոր չէր։ Անճարությունից էլ չգիտեն ինչ անել։ Էլ չգիտեն ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան։ Սկսել են արդեն դատարանի աշխատողները դատարանի որոշումները մեկնաբանել։ Կարծում եմ դատավորի օգնականներն […]

Հայ մարզիկը մենամարտելու է UFC նախկին չեմպիոնի հետ. /Տեսանյութ/

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանի բրազիլացի մարզիչ Մարկոս ԴաՄատան բարձր է գնահատել թեթեւ քաշային կարգում UFC նախկին չեմպիոն, դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հնարավորությունները։ ԴաՄատայի խոսքով՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան լեգենդար մարզիկ է և նա լավագույնն է UFC-ի պատմության մեջ մենամարտերը ժամանակից շուտ ավարտելու գործում: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը […]

Իրանական անօդաչուները գրոհել են Պակիստանը. /Տեսանյութ/

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների արդյունքում ոչնչացվել է Պակիստանում «Ջեյշ է Զալում» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր շտաբ։ Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կոհ Սաբզ կոչվող տարածքն է, որտեղ գտնվում էր «Ջեյշ-է-Զալում» խմբավորման ամենամեծ շտաբներից մեկը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Միլիոնավոր մարդիկ սովի մեջ են. /Տեսանյութ/

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի փոխանցմամբ՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ սննդի ծայրահեղ պակասի շեմին, իսկ 939 հազար մարդ գտնվում է սովի չորրորդ «արտակարգ» փուլում։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ սննդի ոլորտում մասնագիտացած կազմակերպությունն եր և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են առաջիկա երկու ամսվա ընթացքում բավարարել թերսնված երեխաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի