01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի:

Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն:
Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում` դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն:
Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է:
Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում:
Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում` հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով»  :
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ