10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։  Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»-ը […]

7 տոկոսի սինդրոմը հետապնդում է Փաշինյանին: Խղճացեք ձեզ. Փաստ

Քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու […]

Ովքե՞ր են անելու վեթինգը․«Սորոսը» վերցնում է դատաիրավական համակարգը. Փաստ

ՀՀ դատաիրավական ոլորտում շարունա­կում են անհասկանալի գործընթացներ տե­ղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հա­տուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկու­թյուններ են հայտնի դարձել։ Ըստ թերթի աղ­բյուրների, այդ գործընթացը, որն իրակա­նում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի […]

«Ամաչում եմ, որ երկրիս ոչ բարով ղեկավարը կարող է ասել՝ դատավորները վնգստում են». Էդուարդ Շարմազանով

«Ամաչում եմ, որ երկրիս ոչ բարով ղեկավարը կարող է ասել՝ դատավորները վնգստում են»,-24TV-ի եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն էլ մի առիթով քաղաքացուն ասել էր, որ նա եկել է՝ տոնը խանգարելու, որ ի՞նչ անի, Էդուարդ Շարմազանովն արձագանքել է, թե ամեն դեպքում Սերժ Սարգսյանը երբեք չի ասել՝ ասֆալտին կփռեմ, պատերին կտամ:   […]

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել են եւ որի քրեական գործ է հարուցվել, հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր սակայն ցանկանում […]

Ինչպես պաշտպանվել շոգից. Առողջապահության նախարարության խորհուրդները

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր […]

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով: «2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է […]

«Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք:                                                 Չեմ ցանկանում անդրադառնալ  դրա իրավական կողմին, որը իր մեջ պարունակում է վիրավորական […]

Ի՞նչ եղավ տնտեսական հեղափոխությունը, ո՞ր թփի տակ մնացին օտարերկրյա ներդրողները

5 տարին կազմում է 1825 օր: Ոնց հաշվարկ եմ անում, միևնույնն է՝ մենք այդքան «չարագործ» նշանավոր պաշտոնյա չունենք, որ օրը մեկի լիազորությունները դադարեցնելու կամ ասֆալտին փռելու լուրերով «կերակրեն» դեռ հեղափոխության արդյունքներին սպասող հավատավոր ժողովրդին: Տեսնես, որ էս շոուներն ավարտվեն, այլևս ինչո՞վ են խաբելու մեր համբերատար ժողովրդին… Իսկ, եթե ավելի լուրջ, ի՞նչ եղավ տնտեսական հեղափոխությունը, ո՞ր […]

Կինը կուրացել է շոգին լինզա կրելու պատճառով

Դուբլինի բնակչուհի Սյուզանա Դանը կոնտակտային լինզաները սխալ կրելու պատճառով կորցրել է տեսողությունը, գրում է Dublin Live պարբերականը։ Կինն անհարմարություն է զգացել հուլիսի 20-ից։ Նրա խոսքով՝ աչքերը գրգռված էին, իսկ երեկոյան սկսել են ուժեղ ցավել։ Չնայած դրան՝ նա գնացել է քնելու, իսկ գիշերվա կեսին արթնանալով հասկացել, որ մեկ աչքը կուրացել է։ Սյուզանան անմիջապես հիվանդանոց է դիմել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի