19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը բավական շիկացած մթնոլորտում: Քիչ առաջ դատարանի որոշմամբ լրագրողները, քաղաքացիները, ինչպես նաև նիստին մասնակցող Արցախի նախագահներ Բակո Սահակյանն և Արկադի Ղուկասյանը դուրս եկան նիստերի դահլիճից, քանի որ Քոչարյանը նշեց, որ հայտարարություն է անելու, որը պետական գաղտնիք է պարունակում:    

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդեցին իրենց երաշխավորությունը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: Նախագահներից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ գրավ են մուծելու: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ

Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան: Նախքան նրանց ժամանումը՝ այսօր հրավիրված ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց. «Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ունեն բարոյական իրավունք դատարան դիմելու. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր իրավասության […]

Արցախի նախագահները ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ ծափերի ներքո (Լուսանկարներ, տեսանյութ)

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության երկու նախագահները դիմում էին ներկայացրել ՀՀ դատախազին՝ միջնորդելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նրանք նաև երաշխավորական նամակ էին ներկայացրել դատարանին:   Ռոբերտ Քոչարյանը […]

Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո էլ պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի հարցով նախնական նիստում ծավալուն ելույթ ունեցավ ինքը՝ Քոչարյանը։ Նա ներկայացրեց, որ 2008թ. փետրվարի 22-ին վերադարձել է Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և տեղեկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանում, փետրվարի 23-ին զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպել նախագահի նստավայրում։ Նա շեշտեց՝ […]

Բա էդ Գելափ կոչվածի 87 %-ն ո՞ւր է, երբ հույսներդ էդ 10 տարեկան երեխաներն են. Գ. Եղիազարյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

«Նպատակդ Արցախի հետ ներքին հակամարտությունն է»,- Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ հասունացող խմորումներին անդրադառնալով՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։ Նա անդրադարձավ նաև դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով. «Վերցրեք 37 թվի նյութերը և տեսեք՝ դատավարությունների ժամանակ մասսա էին հավաքում, ձեզ պես, և գոռում էին՝ «մահ դավաճաններին»։ Էդ մարդիկ գնում էին տարբեր […]

Մենք պետք է դադարենք մեր ազգը ցեղասպանելուց. քրեականացնել աբորտը

Երեկ ԱՄՆի Ալաբամա նահանգում ամբողջովին արգելվեցին գրեթե բոլոր տեսակի աբորտները: Նոր օրենք ընդունվեց, որով աբորտը համարվեց հանցագործություն: Ամերիկյան մամուլը լաց ու կոծ է դրել: USA Today-ը հոդված է տպագրել, ու այն վերնագրել այսպես «Ես 12 տարեկան էի երբ հղի է, ու այս օրենքը կպատժի բոլոր նման աղջիկներին»: Ու մեկը չի հարցնում, թէեքեզ ո՞վ էր ասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի