Հենց դու տրվում ես Աստծուն ծառայելու՝ պատրաստվիր դժվարությունների
Հենց դու տրվում ես Աստծուն ծառայելու՝ պատրաստվիր դժվարությունների: Որովհետև Աստուծո թագավորությունը երկնքում է ու երկրի աշխարհը քեզ չի ընդունելու: Այ նայեք Աստվածամորը: Հրեշտակը նրա հետ խոսեց ու մի քանի ամսից նա քարկոծվելու վտանգի տակ էր (Մթ. 1:19):
Ծննդաբերության օրերին ստիպված եղավ երկար ու տանջալից ճանապարհ անցնել: Ծննդաբերեց ցուրտ գոմի մեջ: Մի քանի տարի հետո Հովսեփը մահացավ ու նա պիտի միայնակ մեծացներ մանուկին: Շատ դժվար կյանք ապրեց: Փողով չհարստացավ: Երկրի վրա հեշտ կյանք չունեցավ: Տեսավ իր Որդու խաչելությունն ու մահը: Ո՞վ կդիմանար:
Բայց համբերեց: Դիմացավ: Հավատաց: Հույս տածեց: Սիրեց Աստծուն միչև վերջ: Ու Աստված իրեն չթողեց: Ձեռքը բռնեց, բարձրացրեց փառքերի մեջ: Ու հիմա մենք երանի ենք տալիս իրեն: Ու հիմա մենք Աստվածամոր տոնը տոնում ենք՝ այս օրինակն ունենալով մեր առաջ: Որ մենք էլ Աստվածամոր համբերությունն ու խոնահությունն ունենանք, մենք էլ դիմանանք, մենք էլ համբերենք, ու Աստված մեզ էլ բարձրացնի: Խնդրում եմ պատմեք այս մասին մարդկանց: Պետրոս առաքյալն ասում է, որ եթե մենք դժվարություններին ուրախությամբ դիմանանք իբրև թե Քրիստոսի չարչարանքների մասնակից, ապա նրա փառքի ժամանակ էլ կցնծանք և կուրախանանք (Ա Պտ. 4:12-13): Սա իրական բան է:
Արմեն Հարեյան