23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզվող «աֆերիստ» Կամոն

Pastinfo-ն գրում է․ «Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ:

«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ,  պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ.Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի  համախոհներից, մականունը` «աֆերիստ»:

Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երեւան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ  նրա` Երեւան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է  2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:

Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:

«2018 թ մարտի  1-ին եւ  2-ին  Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի  հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո  եղան մարդիկ, ովքեր անմիջապես  հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են  այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս  հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:

Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը  ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից  20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:

Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է» շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը նույնպես «հարստացողների»  մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:

Ինչուների շարքը հավերժ կարելի է շարունակել, բայց ցուցմունքին ծանոթանալիս ուղղակի ակնհայտ էր նախապես պայմանավորվածությունը, քննիչն անգամ ձեւի համար չի հարցրել, թե ինչու որոշեց հիմա ցուցմունք տալ…. Հետաքրքիր կլիներ նաեւ ստուգել ՀՔԾ-ի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները` համոզվելու համար, թե իսկապե՞ս երկու ժամ է վկան մնացել ՀՔԾ-ում, թե՞ ոչ:

Ի դեպ նկատենք, որ այս ցուցմունքը հակասում է զինվորականների դրվագով բազմաթիվ այլ ապացույցների, որոնց դեռ կանդրադառնանք:

Այն, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ունեն բազմակողմանի ու օբյեկտիվ քննության կարիք` անվիճելի է, ով ու ինչու կազմակերպեց անկարգությունները, ովքեր էին խանութներ թալանողներն ու հրկիզողները, ով է պատասխանատու տաս զոհերից յուրաքանչյուրի մահվան համար: Բայց այս ուղղությամբ` տեսանելի արդյունքներ չկան, ավելին` քննությունը այնպես են խճճում, որ հետագա բացահայտումն ուղղակի անհնար լինի:

Արցախում  իր արատավոր անցյալով ու վարքով  հայտնի անձի կասկածելի հանգամանքներում տրված կասկածելի ցուցմունքը միջազգային լրատվամիջոցին տրամադրելը հիմք է տալիս ենթադրելու, որ այն  քաղաքական եւ հեռահար նպատակներ է հետապնդում:  Առավել եւս, երբ դա արվում է այն ժամանակ, երբ քննությունն ուղղակի ձախողում է մեկ տարի առաջ սկսված վարկածի հիմնավորումը իրավական հարթությունում:

Այս ամենն ապացուցում է, որ այսպես կոչված իրավական գործընթացների անվան տակ բոլորովին այլ հարցեր են լուծվում, որն իսկապես ազգային անվտանգության խնդիր է դարձել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ