12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սոնա Աղեկյանն ու Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը եւ Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիների, Սոնա Աղեկյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպել էր Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ Ոստիկանության բաժին հրավիրվեց նաեւ Արարատ Խաչիկյանը՝ պարզաբանումներ տալու նպատակով։

Նշենք, որ Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքներ բողոքում են, որ զրկված են կոյուղագծից՝ Ռոստոմյան 91 հասցեում բնակվող 2 դատավորների պատճառով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ