10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր «սրտի վարչապետի» ու նրա հեղափոխական իշխանության մասին. Հայելի

«Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես` ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ հանքը պետք է աշխատի` բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով»,- FB ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ամուլսարի հարցով հանրային դժգոհություններին: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բայցՀայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանության կողմնակից է, […]

Կառավարության այս մոտեցումը կբերի մսի կտրուկ թանկացման. Ժամանակ

Օրերս կառավարության ենթա­կայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեց­նելով հանրապետության բնակչու­թյանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների հա­մար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան­ջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների հա­մար մորթն իրականացվելու է բացա­ռապես սպանդանոցներում: Նման մոտեցումը ողջունելի […]

Մի արեք նման բաներ. Ալեն Սիմոնյանը ամոթանք է տվել ԼՀԿ-ական պատգամավորի տիկնոջը

Ուշագրավ վիրտուալ խոսակցություն է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ ԼՀԿ-ական պատգամավոր Հեւորգ Գորիգիսյանի տիկնոջ միջեւ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել. «Չքնաղ Սևանի ափին… և ոչ, այս գրառումն Ամուլսարի մասին չէր»: Մեկնաբանություններում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կինը՝ Գայանե Տեր-Աստվածատրյանը գրեց. «Տեղն ա մեզ, 70% ից ավել ձայն […]

Սկանդալային գրառում. առողջպահության նախարարության խորհրդատուն հրաժարական է տվել

Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանը հրաժարական է տվել նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. «ՀՀ Առողջապահության նախարարին, Պարոն նախարար, Հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու: Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն […]

Փաշինյանին իշխանության բերածները հիասթափված են: Առաջին լուրջ փորձությունը. Հրապարակ

Եվ այսպես, Ամուլսարի մասով ունենք որոշակիացված լուծում՝ հանքը պետք է շահագործվի։ Սա, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար որոշում կայացնելու ճանապարհով՝ հակադրվելով բնապահպանների, ակտիվիստների եւ պարզապես ընդդիմադիր հատվածի կարծիքին, որոնց աջակցությամբ են նաեւ իրենք եկել իշխանության։ Սա, կարելի է ասել, առաջին խզումն է փողոց փակողների եւ […]

ԱԺ-ից զանգել են հեռացված աշխատակիցներին. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել էին կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում, ու խնդրել, որ հետ գան աշխատելու: Ոմանք չեն համաձայնել՝ հայտնելով, որ կհանդիպեն դատարանում, իսկ մի մասը համաձայնել է։ Փաստորեն, ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, եւ որոշել են հետողորմյա անել։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ […]

Մենք արձանագրում ենք, որ վարչապետը դրժեց իր խոստումը. հայտարարութուն Ամուլսարի ճգնաժամի շուրջ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ Մենք՝ ներքոստորագրյալներս,  հիշեցնում ենք, որ գրեթե մեկ տարի առաջ այս օրերին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարյուր օրվա կառավարման հրապարակային մեծ հանրահավաքում հայտարարել էր ուղիղ ժողովրդավարության կարևորության և հանրաքվեների ներդրման մասին։ Ճակատագրի հեգնանքով, արդեն երեկ վարչապետը Հայաստանի և մասնավորապես Ջերմուկ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող Ամուլսարի հանքի մասին հավաքը անցկացնում էր […]

«Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ , դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ և խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը: Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից և մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց: «Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, […]

Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը գրում է.  «Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Կոմպետենտությունից է խոսում մարդ, ում նշանակած մարզպետը կոկորդիլոսին թռչունից չի տարբերում։ Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ում պատգամավորների միակ առավելությունը քայլիստ լինելն է, կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով խորհրդակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի