10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. Երրորդ նախագահի գրասենյակ

Մոնումենտում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան կառուցման մասին  որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը չի հաստատում: Գրասենյակը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում, բնակվում է Ձորաղբյուրում, և բնակարանային պայմաններն առայժմ նրան բավարարում են։    

«Շանտղություն է». Սամվել Բաբայանի հայտարարությունը

Տեղեկատվական դաշտի օբյեկտիվությունը խարխլող, հանրության գլխին պատուհաս դարձած պատվերով հոդվածագրերը, ապատեղեկատվություն հրամցնելը դարձրել են իրենց համար կյանքի իմաստ ու առօրյա զբաղմունք։ Այսօր մի հոդված է «թափառում» սոցցանցերում, որտեղ գրված է, թե իբր Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի համախոհն է։ Առաջին հայացքից ընթերցողին կթվա, թե սա մի անմեղ անդրադարձ է, սակայն, երբ գիտես […]

Էս ի՞նչ արեցիր, Պողոս

Նամակ Պողոսին Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և քո բազմամարդ ընտանիքի ձայնն այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ: Հիմա, իմ հարգարժան […]

Փնթի հետքայլ. Փաշինյանի զավեշտալի հանձնարարականը Ամուլսարի հարցում․ 168.am

Քանիցս նշվել է, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացներում գերակա են դարձել մանիպուլյատիվ հնարքներն ու հանրության կարծիքն իրականությունից խեղելու հստակ մշակված գործելաոճը։ Հայաստանյան վերջին զարգացումները կարծես ասվածի վառ ապացույցն են։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ենթադրում են մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդների հարուստ զինանոցի կիրառում: Զանգվածային լրատվության միջոցներն իրենց հասարակական-հոգեբանական ազդեցությունն իրականացնում են նախ և առաջ՝ տեղեկատվության կառավարման և […]

Նոր օրենքի ընդունումը թանկացումներ կբերի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը երեկ շրջանառու­թյան մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություն­ներ և լրացումներ կատարե­լու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նա­խագծով նախատեսվում է ծխախոտի, սպիրտային խմիչքների, մեքենաների լից­քավորման համար սեղմված գազի և այլ ապրանքների ակցիզային հարկի էական և շարունակական թանկացում: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Փաշինյանի ժողովրդավարությունը այդ երկակի ստանդարտնե՞րն են, թե՞ ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Շարմազանով /տեսանյութ/

«Ինչպես եղավ, որ Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի դարպասները ժողովրդինն էին և բացվեցին, իսկ հիմա, երբ Ամուլսարի ժողովուրդը միտինգ է անում, ոստիկաններով փակում են այդ ժողովրդին»,- 24TV-ի հետ զրույցում խոսելով օրեր առաջ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստների և Ազգային ժողովի բակում ոստիկանների բախման մասին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

Վերնախավի վախկոտությունն ու ցինիզմը խնդիր է մեր հասարակության համար. Առավոտ

Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղ­տոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միևնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում: 1/ Մար­դիկ շարունակում են ապրել […]

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ երեկ, մյուս օրը կամ մեկ ամիս առաջ։ Վարչապետն օր ու գիշեր ֆեյսբուքյան գրառումներ է անում իր կառավարության արձանագրած աննախադեպ հաջողությունների վերաբերյալ` փորձելով հասարակության ուշադրությունը շեղել Ամուլսարից, բայց ոչինչ չի ստացվում։ Լարվածությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև երկփեղկել է հասարակությանը, ինչո՞ւ չէ, նաև իշխանությանը։ Հասարակությունը բաժանվել է […]

Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Ամուլսարը կազատի ցուցարար­ներից. Ժամանակ

Սեպտեմբերի 11-ին լրա­նում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվու­թյուն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև այդ ժամկետը ինքը հանքավայրը, կազատի ցուցարար­ներից և կապահովի ընկե­րության բնականոն գործու­նեության համար անհրա­ժեշտ պայմաններ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողու­թյունները կսկսվեն սեպտեմ­բերի 4-ից՝ այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի