Աստված նրան երբեք որևէ մեկի չի հանձնի
Ով իրեն հանձնում է Աստծուն, Աստված նրան երբեք որևէ մեկի չի հանձնի… Սբ. Իոանն Կրոնշտադտացի
Ով իրեն հանձնում է Աստծուն, Աստված նրան երբեք որևէ մեկի չի հանձնի… Սբ. Իոանն Կրոնշտադտացի
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, հավանաբար, ի մտո ունենալով Ամուլսարի առնչությամբ հանրաքվե կազմակերպելու Դաշնակցության առաջարկությունը, իր տարակուսանքն է հայտնում, անկեղծորեն, առանց կաշկանդանքի գրելով, թե ինչու պիտի իր «հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում […]
«Հանրաքվե պետք չի, Նիկոլն ասել ա, որ մեր երկրում որոշումներ կայացնում են երկրի տեր հանդիսացող 3 միլիոն վարչապետները և հիմա հեքիաթներ պատմել պետք չի, կրուտիտներ ու դեմագոգիաներ պետք չեն, ամեն բան շատ պարզ է, եթե ժողովուրդն ուզում ա Ամուլսարը չշահագործվի , ուրեմն Նիկոլը պետքա խելոք կատարի երկրի տեր ժողովրդի պահանջը, կամ էլ հայտարարի, որ խաբելա […]
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հարցաքննվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Նշենք, որ դեռևս հունիսին հարուցված քրեական գործով նա ունի վկայի կարգավիճակ»,–ասաց Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ նա հրավիրվել է հարցաքննության։ Իսկ ավելի վաղ` 2019–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza […]
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։ Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական «անգրագետ Պողոսներին» պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ […]
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019թ-ի օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում փորձաքննություն անելու համար միջազգային կազմակերպության ընտրության մրցույթի հարցի քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով Փաշինյանի հետևյալ հարցին․ «Հիմա իրենք «Էլարդ»-ի՞ անունը տվեցին՝ որպես […]
Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին… Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ… Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու […]
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ Ամուլսարին վերաբերող գրառման տակ բանավեճ են սկսել Լենա Նազարյանը և Բաբկեն Թունյանը: Մասնավորապես, Լենա Նազարյանը նշել է. «Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի […]
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
























