Փետրվարի 7-ից

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Երևան քաղաքում` փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]