22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը ֆուտբոլային բոհեմին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ է գտել՝ բյուջեի հաշվին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին։ Կիրակի օրը վճռորոշ էր երկու երկրների թիմերի համար եւ այդ օրերին՝ հունիսի 14-15-ը, ՀՀ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, որոշեց մենակ չթողնել եվրոպացիներին։

Հենց նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ով մեկ օր ավելի պետք է մնար՝ հունիսի 14-16-ը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչը. համաձայն վարչապետի որոշման՝ Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինը եւ Տիգրան Մեհրաբյանինը:

Ինչպես նաեւ հայտնի դարձավ, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ