Ջերմաստիճանը կնվազի, կարճատև անձրև կտեղա
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 16-17-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 16–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։