14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պայթյուն «Երևան–Սևան» ավտոմայրուղու վրա

Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում, հայտնում է shamshyan.com-ը։    Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական […]

Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան

Մեղադրանքի առաջադրումը հստակ քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Պարզապես սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը: «Մենք տեսանք, որ որոշ քայլեր հաջող էին՝ ԲԴԽ-ն կարողացան իրենց ենթարկել կամ դատավոր Արմեն Դանիելյանին կարողացան իրենց ենթարկեցնել: Որոշ քայլեր էլ անհաջող […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 […]

Օտարերկրյա ներդրումներ. ինչ պետք է անել դրանք ստանալու համար. Արմեն Գևորգյան

2018թ․-ի  իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է առաջացնում  վերլուծելու տնտեսության մեջ ներդրումների հնարավոր աղբյուրները՝ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։ Շատերին թվում էր, որ երկրում օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի, իսկ կառավարությունը նույնիսկ ստիպված կլինի ընտրություն կատարել ներդրողների միջև։ Սա քաղաքական փոփոխությունների առաջին ամիսների մթնոլորտն էր։  Սակայն դա տեղի չունեցավ։ Դա տեղի չունեցավ նաև խորհրդարանական ընտրություններից […]

Խուրշուդյանը չհերքեց, որ նախարար Արսեն Թորոսյանն ասել է «քաղաքացուն պասլատ անեիր»

Տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր չհերքեց, բայց նաեւ չհաստատեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսչական մարմնի խորհրդի նիստի ժամանակ ասել է «քաղաքացուն պասլատ անեիր»: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Է.Խուրշուդյանն ասաց. «Ես ուրիշի փոխարեն որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, մենք ունենք նիստի արձանագրությունը՝ զետեղված մեր ֆեյսբուքյան էջում: Ես չեմ ասելու, թե ինչ-որ մեկն ինչ է […]

21 շիրիմ պղծվել է. իրավապահ մարմինները մի կնոջ բռնելով՝ չպետք է սահմանափակվեն. Ազատամարտիկ

Օգոստոսի 1-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում ներկայացված էին  Եռաբլուրում պղծված և վնասված շիրմաքարերը։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանի բնակիչ 51-ամյա կինն այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Կատարվածը բառերով ասելու չէ: Սա ամբողջ մեր […]

Վարչապետը գլուխը գովեց, թե … Հովհաննես Ավետիսյան

Վարչապետը էնքան գլուխը գովեց, թե բա բյուջեի եկամուտները աճացրել եմ, ասի մի թեթև ծիկրակեմ թվերը: Ուրեմն նկարի թվերը պատկանում են ՊԵԿ-ին (շարվածքն ու տոկոսների հաշվարկը իմն են): Ինչպես տեսնում եք՝ ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ և պետական տուրքը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համեմատ 2018 թվականի առաջին կիսամյակի աճել են 24.5 %-ով: Ուշադրություն, վարչապետը […]

Դաժան մահեր Արարատում․ Վեդիի ծննդատանը մահացել է չծնված երեխան, իսկ ժամեր անց՝ 29-ամյա մայրը

Այսօր, օգոստոսի 2-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես Վեդի քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից Վեդիի ծննդատան մոտ են հավաքվել Վեդի քաղաքի բնակիչներ, ովքեր նշված ծննդատուն էին տեղափոխել Վեդի քաղաքի բնակչուհի 29-ամյա Քնարիկ Մանուկյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք․ Մանուկյանի հարազատներն ասում էին․ «Երեկ Քնարիկին, ով հերթական հղիությունն է ունեցել, […]

Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք կոշտ միջոցների. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի