23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս գժանոցին կամ վերջ պիտի տրվի, կամ էլ մեր վերջն են տալու

Այսօր կառավարության նիստի ժամանակ Ն. Փաշինյանը անդրադարձ կատարեց իրենց կողմից գիշերօթիկ հաստատությունների ու ծերանոցների լուծարման անհեթեթ որոշմանը՝ այն համարելով առաջընթաց, իսկ ահա դրա դեմ խոսողներին որակեց որպես հետամնացության քարոզիչներ: Այսինքն եթե մենք քննադատում ենք այդ որոշումը, քանի որ այն հակասում է ընտանիք չունեցող երեխաների ու ծերերի իրավունքներին, ուրեմն հետամնացությո՞ւն ենք քարոզում:

Ն. Փաշինյանի կառավարությունն այդ նույն անհեթեթ հիմնավորումով ուզում է մեր ժողովրդի վրա սաղացնել նաև Ստամբուլյան կոնվենցիան, որը հակաիրավական ու խտրական փաստաթուղթ է, և որի ընդունման դեպքում Հայաստանում ի հայտ կգան դե յուրե արտոնյալ խմբեր (խոսքը վերաբերվում է հակասոցիալական դեստրուկտիվ խմբերին), իսկ ժողովրդի մեծամասնությունը կհայտնվի իրավապես անպաշտպան վիճակում. և դա ըստ մեր թավիշների՝ առաջադիմությո՞ւն է:

Եթե հիշում եք, ուղիղ 100 տարի առաջ այս կարգի աննորմալություններ էին դուրս տալիս բոլշևիկները, որոնք պատերազմ էին հայտարարել ավանդույթներին ու դարերի ընթացքում բնականոն հունով զարգացած ու հաստատված իրավահարաբերություններին: Այդ խելապակաս ապազգային տարրերը պայքարում էին ազգային արժեքների դեմ՝ այն համարելով անցյալի մնացուկ ու հետամնացություն (ինչպես որ հիմա այս խելապակասներն են անում), սակայն երբ հետո մարդիկ հասկացան, որ բոլշևիկները իրենց ինտերնացիանալիզմով ու այլ անհեթեթություններով ոչ թե առաջընթաց էին ապահովում, այլ երկիրը գլորում էին միջնադարյան բռնատիրության ու խավարամտության գիրկը, արդեն ուշ էր՝ միլիոնավոր մարդկային ճակատագրեր էին խեղվել:

Ցավոք սրտի մեզանում պատմությունը կրկնվում է հիմա, իշխանության են եկել մարդիկ, ովքեր նորից երկիրը տանում են բռնատիրության խավար ու հետամնացություն, ովքեր պատերազմ են հայտարարել առաջադիմությանը, սակայն այդ ամենի մեջ, առանց ամաչելու, մեղադրում են իրենց ընդդիմախոսներին:

Կարճ ասած, այս գժանոցին կամ վերջ պիտի տրվի, կամ էլ մեր վերջն են տալու:

Թորոս Ալեքսանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ