14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ ԵԿ անդամների համար Դիլիջանում կազմակերպվել է ֆորում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Dream team-ի չարչարանքների արդյունքը, բայց դրա մասին ֆորումից հետո… Weekend-ը խոստանում է լեցուն լինել նոր գիտելիքներով, քաղաքական քննարկումներով և կուսակից ընկերների հետ շփումներով:  Սենց միջոցառումների ժամանակ են հավաքվում ապագա քաղաքական գործիչների կոմպրոմատները»:

Դատարկաբանությունը անսահման է․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

Երևի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարթափի գաղափարով Նիկոլ Փաշինյանն իր վրայից պատասխանատվության գցելու փորձ է անում․ ինքը միայն «ժողովրդի իշխանություն» հաստատելու գաղափարի տերն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ և այլն, կիսում է ժողովրդի հետ՝ դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք դրա պատասխանատվությունը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով […]

Վթար՝ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին. տուժածների թվում հայեր կան

Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել են բեռնատարը և ավտոբուսը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։    Վթարի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված  2015 […]

Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայտնվել ենք «սպառողական ծուղակում». Հ. Բագրատյանն առաջարկում է անցում կատարել ներդրումային զարգացման

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Անցում ներդրումային զարգացման 1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջինք կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից […]

«Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աղբի քաղաքական կշիռը «Սանիթեքի» այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեքի» գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երեւանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեքի» սեփականատերը, փաստորեն, այլեւս քաղաքական դեսիդենտ է, Երեւանը աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեքի» […]

Արջուկը մտել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության գրասենյակ

«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է զավեշտալի դեպքի մասին. ««Դիլիջան» ազգային պարկի անտառի բնակիչ փոքրիկ արջուկը /ի դեպ ՄԱՇԱ դրեցինք անունը/ այցելել է «ծանոթանալու» նաև գրասենյակային անցուդարձին»:

Հրաժարական

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։ Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնին է արդեն 20 տարի: 1965-1970 թվականներին սովորել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մանկավարժական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի