14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արտակարգ դեպք. նռնակով տղամարդը ներխուժել է ոստիկանություն

Օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գորիս քաղաքում ապրող մի տղամարդ նռնակով զինված մտել է ոստիկանության Գորիսի բաժին ու սպառնացել, որ բոլորին կպայթեցնի։ Ոստիկաններին հաջողվել է ձեռքից խլել մարտական նռնակն ու վնասազերծել նրան։ Իրավապահները պարզում են, թե ինչ պատճառներով է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել։  

Թեղուտի պոչամբարն անտեր է. Ժողովուրդ

Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, եւ պարզ չէ` շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն եւ իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից օրաթերթին փոխանցեցին, թե […]

Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով. Իրավունք

«Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասա­րակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտա­սարդները», – այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում. «Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով […]

Բողոքի նոր ալիք կբարձրանա: Ավտոներկրողները խնդրի առաջ են կանգնած. Ժողովուրդ

Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։ Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի […]

Փաշինյանը վերախմբագրում է ինքն իրեն. Փաստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամենօրյա, համենայն դեպս, չափազանց հաճախ ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Այս անգամ Փաշինյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական […]

Փաշինյանի «էլիտար» հենարանը հենց դեգեներատիվ տարրն է. Իրավունք

Այն, որ Հայաստանում այժմ խրախուսվում է դեգեներատների եւ պիղծ հակում ունեցողների ծաղկումը, դարձավ ակնհայտից էլ ակնհայտ։ Եթե բանը հասել է Եռաբլուրում ապրիլյան պատե­րազմի հերոսների պղծմանը, դա արդեն վկայում է, որ չհայ գենապղծված տարրերն իրենց զգում են դրության տեր։ Ժեխը՝ որպես թրաշամանուկների միակ հենարան Դեգեներատիվ տարրը իրեն այդքան լավ է զգում, քան­զի անցյալ տարվա հակա­պետական հեղաշրջումից […]

Տնտեսությունը փողազրկում են․ ի՞նչ է կատարվում բյուջեի հետ. 168 Ժամ

Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը. հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից ու փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով այն վերադարձնի տնտեսություն` տանում բանկում ավանդ է դնում։ Այս ճանապարհով կառավարությունը, անշուշտ, փող է աշխատում։ Բայց դա պետական բյուջեի գումարների կառավարման լավագույն տարբերակը չէ, եթե չասենք` վատագույնն է։ Նախատեսված բյուջետային ծրագրերն իրականացնելու […]

Աննան առաջարկեց, սիրով համաձայնվեցի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երեւանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով եւ մի ամբողջ օր անցկացնում են Երեւանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ […]

Լիլիթ Մակունցը գերազանցում է բոլորին. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի (Lilit Makunts) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 67 հոդված, որոնցից 54-ը եղել է բացասական, 2-ը դրական, 11-ը՝ չեզոք։Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացասական հոդվածներով գերազանցում է մշտադիտարկվող բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի