15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պահանջում եմ Դատավորների միությունից դատապարտել Դավիթ Գրիգորյանի հետապնդումը․ դատավոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Դատավորների միությունից պահանջում է հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ: Դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «1. Պահանջում եմ գումարել ՀՀ դատավորների միության խորհրդի նիստ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու նպատակով։ Պահանջում եմ 16.08.2019 դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը […]

Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ

ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին: ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն […]

Արդարադատության նախարարը չի մեկնաբանում

Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Մենք արդեն մշակել ենք նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք», – ասաց նա։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, մասնաավորապես փաստին, որ ըստ դատավորի իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Արդարադատության նախարարն ասաց՝ պետք է սպասել։ […]

Արթուր Վանեցյանի խորհրդականը «թաքուն քարտեզ» է հրապարակել

Հարգելի տավուշցիներ, ֆուտբոլային ուրախ լուրը հասավ նաև ձեզ, ՀՖՖ-ն շարունակում է մարզերում 40/20 չափի դաշտերի կառուցման աշխատանքները՝ Վայոց Ձորից ու Գեղարքունիքից հետո հերթը ձեզ հասավ: Սա իմ կողմից իրականացված հերթական «թաքուն քարտեզ նկարել դուրս գալու» օպերացիան է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի աշխատասենյակից: Մնացած հարցերով կլինեն լուսաբանումներ, համայնքներն ընտրված են իրականացված լուրջ հետազոտությունների արդյունքներում, այն […]

«Իրեն հարգող մարդը չի կարող աշխատել սրանց հետ»

«Երեկ դիմումիս համաձայն դուրս եկա իմ՝ թաղապետարանի աշխատանքից։ Անցյալ տարվանից պայքարում էի քաղաքային իշխանությունների՝ իմ ղեկավարների, հետ, որպեսզի պաշտպանեմ իմ՝ համայնքային ծառայողի իրավունքները։ Սակայն Երևանի քաղաքապետը և Դավթաշենի թաղապետը այնքան մանրախնդիր ու քինախնդիր են, որ ֆեզբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս։  Հարգելի ընկերներ, ճիշտ հասկացեք, խնդիրը գումարը չի։ Խնդիրն այն է, որ իրեն հարգող մարդը չի […]

Երկու օր ժամանակ են տվել

Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին: Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։  Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին […]

Կառավարությունը հաստատեց՝ ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց՝ ավտոմաքսատունը կտեղափոխի Գյումրի: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարությունից խնդրելով 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 միլիոնը  նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայությունների հետ կապված: «140 միլիոն նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար», […]

Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:  ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր:  Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: […]

Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները (տեսանյութ)

  Անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը: Այս մասին տեղեկացրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա: Արթուր Եղիազարյանը, մասնավորապես, գրել է. «ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են […]

Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ

Ի դեմս Դավիթ Գրիգորյանի՝ շուրջ 100 փաստաբանների կողմից ՀՀ֊ում դատական իշխանությունը դըմփամիտներից պաշտպանելը ոմանք վերստին դիտարկում են յուր ցածրորակ ու անբարո դիրքերից, մինչդեռ իրենց՝ Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ ու դատարավորներին հրապարակավ հաթաթաներ տալիս։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, խնդիրն անհատները չեն՝ ձեզնից պաշտպանել է պետք պետությունը։ Վահե Եփրիկյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի