Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Այսօր, ժամը 15-ին ՀՀ գլխավոր դատախազության նամակների արկղ եմ գցել ՀՀ դատախազին ուղղված այս դիմումը։ Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու։
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
Հարգելի պարոն Դավթյան Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»» հոդվածը, որտեղ Ձեր խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը։
Ես պահել եմ դատավարության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ասում եմ, որ 2004թ․ ես չեմ ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին ոչ մի որոշում, հետևաբար՝ Դիմում Վերոգրյալից ելնելով խնդրում եմ ինձ՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանիս տրամադրել 2004թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշման պատճենը։ Ինչպես նաև, ուզում եմ համոզվել, որ ես ծանոթացել եմ այդ որոշմանն ուղեկցող գրությանը, որի մասին պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը։
Մեջբերում եմ իր ասածը․ «Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը։» Հուսամ այս որոշմանը ծանոթանալուց հետո եթե որոշեմ բողոքարկել, ապա բողոքարկելու համար վաղեմության ժամկետը կհաշվարկվի ստանալուս օրվանից։
Դիմող՝ /Անահիտ Բախշյան/ 31․10․2019թ․