26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ». ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ […]

Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյնաին առաջարկում եմ ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ նախարարը ֆեյսբուքում ծաղրել է երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը: «Մի փոքրիկ «սպռավոչկա» նախարարի ու մյուս չհասկացողների համար. Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դիակը […]

Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լևոն Արոնյանին` կնոջ մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, տեղեկանում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջի գրառումից։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ […]

Նախագիծը չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում. հայտարարություն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչ են նախատեսում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթները: Հաղորդագրությունում ասվում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․ Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից […]

Նախագահին «տակից» աջակցելու հրահանգ․ որոնք են պատճառները. Փաստ

«Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով […]

«Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։ Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։ Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով […]

«Թուրքը մնում է թուրք». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքը մնում է թուրք Միայն ազերի թուրքերը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում կգնդակոծեն խաղաղ բնակավայրերն ու կվիրավորեն երեխայի: Ոսկեվանում թշնամու գնդակից վիրավորված բալիկին առողջություն եմ մաղթում: Ինչպես կասեր պապս «թուրքը մնում է թուրք» »:

Տոտալ վերահսկում, թե՞ համավարակի դեմ պայքար. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր կառավարությունը ԱԺ ներկայացրեց «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւՄԱՍԻՆ օրենքի նախագիծ: Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել: Իրականում պետության կողմից ստեղծվում, հիմնադրվում են ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐ, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներից՝ […]

Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. Ավետիք Չալաբյան

«Մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց, թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։ Այս նախագծի հիմնական միտքը […]

10 օրը մեկ պոպուլիզմով զբաղվելու մասին․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 օրը մեկ պոպուլիզմով զբաղվելու մասին! ! ! Շատ լավ է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ախտահանում է Երևանի փողոցները, հասարակական տրանսպորտը, հանրային տարածքը և այլն, բայց, կներեք իհարկե, քաղաքային իշխանությունն ի՞նչ է մտածում: Կհիշեցնե՞ք կամ կփաստե՞ք` քանի անգամ է 10 օրվա ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի