26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հերթը Սերժ Սարգսյանինն է․ հանձնաժողովն ուշքի չի գալիս․ Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈւշտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել […]

Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ.168.am

168.am-ը գրում է․ «Վարկերի ավելացումը, ինչի հաշվին կառավարությունը փորձում է մեղմել կորոնավիրուսի հետևանքները, տնտեսությանն ու հասարակությանը կդնի էլ ավելի մեծ վարկային բեռի տակ։ Առանց այդ էլ, այդ բեռն այսօր փոքր չէ։ Ու եթե չհաջողվի ժամանակին դուրս գալ այս իրավիճակից և վերականգնել վարկերի սպասարկման կարողությունները, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Կարևոր չէ, վարկերը կտրվեն անտոկո՞ս, […]

300%-անոցի փոխարեն ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան

Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «1) Մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը (?) վերահսկելու համար։ Ընդ որում, եթե չներբեռնենք՝ կտուգանեն 100-250 հազար դրամի չափով։ Չկա երաշխիք, որ այս պահանջը […]

Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթն այս օրերին ահազանգեր էր ստանում վարորդներից, թե հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլև Ռուսաստանից և Իրանից: Սակայն և վարորդները, և ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու հետևանքով […]

Կոճապղպեղը՝ 15 600 դրամ․ գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է․ պատգամավոր

Քանի որ ցանկություն չկա հատ-հատ թվարկելու բանջարա-բոստանային, ձավարային ու սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության բոլոր կուլտուրաները, պարզապես կուզենայի իմանալ ո՞ւր է Տնտեսական մրցակցության հանձաժողովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք Կորոնավիրուսային այս ռիթմի տակ, սահուն, աննշմար, ինչպես մութի թեւ, […]

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Մահացել է Արիանա Կաոիլին՝ շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը։ Թվիթերյան իր էջում այս մասին հայտնել է Լևոն Արոնյանը։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Պատճառը եղել է թոքերի խնդիրները։ Մինչ այդ նա մի քանի վիրահատությունների էր ենթարկվել։  Արիանա Կաոիլին մարտի 14-ին […]

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող. ՊՆ

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին մարտի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական […]

«Վիրուսը թողած մարդկանց հետեւից եք ընկել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես ամերիկյան սարսափ կռիվ-կինո նայենք, երբ զինվորներին զոմբիացրած, չիպավորած ուղարկում են Վիետնամ, կռիվ-կռիվ խաղալու, ջարդելու, սպանելու։ Չիպերի ազդեցության տակ սրանք մարդասպաններ են դառնում, մոռանում են իրենց ով լինելը եւ զոմբիացած ընկնում խաղաղ բնակչության վրա։ Արդյունքում ուրիշ ոչինչ անել ի վիճակի չեն լինում, պատերազմից հետո […]

«Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ընտրությունները հերթական քայլն են դեպի Արցախի հանրապետության միջազգային ճանաչում Էլ ոնց կլինի… Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Անկախ Թուրքիայի ճանաչել կամ չճանաչելուց Արցախը անկախ հանրապետություն է: Արցախում կայանալիք ընտրությունները ևս մեկ քայլ են լինելու դեպի Արցախի անկախության […]

Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյանի կոչը

Արցախում պետք է շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում եւ անկայունություն։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի