31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի 445 պատգամավորները, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի շուրջ համախմբված, Ամենակալ Աստծո և Սուրբ Ավետարանի առջև երդվեցին կաթողիկոսական թեկնածուներից Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրել արժանավորին:

 Քվեների հաշվումից հետո, ժամը 18.45-ին, բարձր ու հնչեղ ղողանջեցին Մայրավանքի զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի նոր գահակալի ընտրությունը: 48 տարեկան հասակում Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը : Ութ օր անց, նոյեմբերի 4-ին՝ Սրբոց Հայրապետացն Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի Խոստովանողին և նօտարացն Մարկիանոսի և Մարտիրոնիե տոնի օրը, տեղի ունեցավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոսի գահակալման և օծման արարողությունը:

 1999 թ. հոկտեմբերի 27-ից սկսվեց Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության շրջանը:

Garegin B 1156 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)Garegin B 2957 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

 2019 թ. նոյեմբերի 4-ին Նորին Սրբության գահակալության 20-րդ տարեդարձն է: Անցնող տարիները Հայ Եկեղեցու կյանքում ձեռքբերումների կարևորագույն ժամանակաշրջան էր:

 Մենք, օգտվելով առիթից, ցանկանում ենք Հայոց Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով անդրադառնալ Հայ Եկեղեցու կյանքում արձանագրված փոփոխություններին և կարևոր իրադարձություններին, որոնք նշանակալի են եղել Հայ Եկեղեցու շենացման և պայծառության հարցում: Ամփոփ ներկայացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվության տարիներին արձանագրված այն մեծաթիվ գործերը, որոնց շնորհիվ Հայ Եկեղեցին այս տարիների ընթացքում շենացել, բարեկարգվել և արձանագրել է կարևորագույն բազմաթիվ ձեռքբերումներ:

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱՐԿՉԱԿԱՆ, ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Gevorgyan - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Գևորգյան ճեմարանի իսկական զարթոնքն ու վերելքը սկսվեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրոդ Կաթողիկոսի օրոք: Նորին Սուրբ Օծությունը, կարևորելով հոգևոր բարձրագույն կրթության անհրաժեշտությունը, հետևողական աշխատանք կատարեց Ճեմարանը բարձրագույն ուսումնական հաստատություն դարձնելու ուղղությամբ: Նախ ընտրվեց բարձրակարգ դասախոսների մի խումբ, որը հաստատությունում նկատելիորեն բարելավեց ուսման որակն ու ծավալը: Ապա՝ 2002 թ., բանակցելով հանրապետության կառավարության հետ, Հայոց Հայրապետը Ճեմարանի համար ձեռք բերեց բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Այսպիսով, Գևորգյան ճեմարանը պետականորեն ճանաչվեց որպես աստվածաբանական համալսարան: Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ մշակվեցին աստվածաբանական համալսարանի ուսումնական նոր ծրագրերն ու կանոնադրությունը, ընդունելության կարգը:

 2002-2007 թթ. հետևողական աշխատանքի շնորհիվ, 2006 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից Ճեմարանը ձեռք բերեց բակալավրիատի ուսումնական ծրագրերին համապատասխան կրթություն իրականացնելու և աստվածաբանության բակալավրի հավատարմագրված դիպլոմ շնորհելու իրավունք, իսկ 2007 թ.՝ նաև իրականացնելու կրթություն՝ մագիստրոսական ծրագրերով և շնորհելու աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
Նորին Սրբության ջանքերով 2016 թ. հոկտեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված հատուկ արտոնագրով Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ Հայաստանի միակ բուհը, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի աստիճան: 2018 թ. Ճեմարանն արդեն ունեցավ իր առաջին ասպիրանտները:

Gevorgyan chemaran 325 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Այսօր ճեմարանը հանդես է գալիս որպես եռաստիճան համակարգով բարձրագույն ուսումնական հաստատություն: Ճեմարանը սերտ կապերի մեջ է Հայրենիքի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ. օրինակ՝ 2016 թ. հունիսի 17-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Նյու Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի միջև գործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Ի տարբերություն նախորդ տարիների, ճեմարանում այսօր ավարտաճառերը պաշտպանվում են ավարտական քննություններին զուգահեռ:

1999-2011 թ. Ճեմարանի տարածքում նաև լայն շինարարական գործունեություն է ծավալվել: Հիմնովին վերանորոգվել է Ճեմարանի պատմական շենքը, որ ներկայումս ծառայում է որպես Ճեմարանի ուսումնական մասնաշենք: Ավարտին է հասցվել և շահագործման հանձնվել Ճեմարանի հանրակացարանը (ննջարանային մասնաշենք): Այնուհետև կառուցվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (այստեղ են կատարվում ամենօրյա ժամերգությունները և Սբ. Պատարագի արարողությունները՝ ճեմարանականների մասնակցությամբ), հանդիսությունների դահլիճը և մարզասրահը:

 Վերջին 20 տարիներին ճեմարանականների թիվը էապես աճել է. օրինակ՝ 1945-1999 թթ., այսինքն 54 տարվա ընթացքում Ճեմարանն ունեցել է 265 շրջանավարտ, իսկ 1999-2019 թթ. ընթացքում շրջանավարտների թիվը 469 է:

Քահանայից պատրաստման լսարան

 Ճեմարանի գործունեության հետ սերտորեն առնչվում է նաև 2002 թվա­կա­նից Վեհափառ Հայրապետի տնօ­րի­նութ­յամբ և օրհ­նութ­յամբ վե­րա­կանգն­ված Քա­հա­նա­յից պատ­րաստ­ման լսա­րա­նը, որը գործում է Ճեմարանին կից: 2002-2019 թթ. ընթացքում Քա­հա­նա­յից պատ­րաստ­ման լսա­րա­նն ունեցել է շուրջ 44 շրջանավարտ:

Գարեգին Ա կրթական կենտրոն

 Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011 թ. հունիսին: Շենքի ճարտարապետներն են Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը, մեկենասներն են՝ լոնդոնաբնակ Հայկ և Էլզա Դիդիզյանները: 2015թ-ի սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնում Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին մասնակցում են եկեղեցականներ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից: Այս պահին ծրագիրը առժամանակ դադարեցված է: Կենտրոնը 2017թ-ին «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Garegin A - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Սևանի Վազգենյան դպրանոց

 Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոս) նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. կաթողիկոսի օրհնությամբ վերաբացվեց Սևանավանքը:

 Նույն թվականին բացվեց նաև Սևանի հոգևոր դպրանոցը, որը 1994թ. վերանվանվեց Վազգենյան հոգևոր դպրանոց: Դպրանոցում Հայաստանի և սփյուռքի համար պատրաստվում են հոգևոր սպասավորներ: 2004թ. շահագործման է հանձնվել նորակառույց շենքը: Նորակառույց ննջարանային մասնաշենքը կառուցվել է սիրիաբնակ տեր և տիկին Յակուբյանների և կանադահայ բարերարների կողմից: 2005թ. տարեվերջին՝ Սուրբ Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, օծվեց դպրանոցի բակում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի մատուռը։ Այս տարիներին Դպրանոցի գրադարանը համալրվել է մոտավորապես 20.000 հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն գրքերով:

Սևանի դպրանոցը բացվելուց ի վեր ունեցել է շուրջ 300 շրջանավարտ, որոնցից երկու տասնայկից ավել կուսակրոն քահանաներ են, որոնք ծառայում են աշխարհի գրեթե բոլոր հայ համայնքներում:

Sevani vazgenyan dpranoc 326 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան

 Ամենայն Հայոց Հայրապետի նոր կրթական հաստատություն հաստատելու հաջորդ կարևոր հանգրվանը դարձավ Հառիճավանքում բացված ընծայարանը:

Trbanchyan 3257 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)2012 թ. Հառիճավանքում բացվեց Թրբանճյան հոգևոր ընծայարանը, որն ունի ավագ դպրոցի կարգավիճակ: 2013 թ. ապրիլին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հառիճավանքի ընծայարանին տրամադրվել է ավագ դպրոցի կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր: Հառիճավանքի ընծայարանի գրադարանը համալրվել է ավագ դպրոցի հումանիտար հոսքի դասագրքերով: 2017թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հառիճի վանքում գործող Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը: 2013-2019 թթ. ընթացքում ընծայարանն ավարտել է շուրջ 171 աշակերտ:

Trbanchyan yncayaran - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Հայորդյաց տներ

 Վեհափառ Հայրապետի նորահաստատ կրթական հաստատությունների շարքում հաջորդ հանգրվանը նախկին մանկապատանեկան ստեղծագործական հաստատություններն էին:

Hayordac tun 2545 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս) և Հայկական բարեգործական ընդհանուր միության այդ օրերի նախագահ տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանի մտահղացմամբ՝ Հայաստանում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից մի քանիսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո վերցնելով՝ 1993 թ. հիմնադրվեց այն կառույցը, որն այսօր հայտնի է որպես «հայորդյաց տուն»: Այդ ծրագիրն իրագործվեց ՀԲԸՄ-ի և անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր դեռահասների շրջանում Մայր Աթոռի քարոզչությունն իրականացվում է 7 Հայորդյաց տների (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Նորք, Մալաթիա և Արաբկիր), որից 4-ը բացվել են վերջին տարիներին. Հայորդյաց տներին կից գործում է նաև Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոնը: Հայորդյաց տներում, 1999-2019 դրությամբ հաճախել է շուրջ 60.000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ մեծ և փոքր միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ, դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի, երգ-երաժշտության, սպորտի, օտար լեզուներ, համակարգչային, լրագրության և այլ ծրագրեր: Սաները հանդես են եկել բազմապիսի միջոցառումներով՝ նվիրված ազգային-եկեղեցական և պետական տոներին:

Hayordac tun 326 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Հայորդյաց տները, դուրս գալով զուտ ուսուցողական շրջանակներից, համագործակցում են ինչպես սկաուտական կազմակերպության կամավորների, այնպես և Արգենտինայի, ԱՄՆ-ի Արևելյան ու Արևմտյան թեմերի պատանեկան, երիտասարդական հաստատությունների հետ: Ամեն տարի Հայաստան են այցելում Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան», Լոս Անջելեսի «Մանուկյան-Դեմիրճյան» և «Շամլյան» ազգային վարժարանների սաներն ու շրջանավարտները:

Հայորդյաց տներն ունեն հայ կամ օտարազգի բարերարներ, աջակցող կազմակերպություններ. «Ջինիշյան» հիմնադրամի և Փառեն արքեպ. Ավետիքյանի աջակցությամբ ամեն տարի գրեթե հարյուր սան իր ամառային արձակուրդն է անցկացնում Աղվերանի, Հանքավանի կամ Հայաստանի հանգստյան այլ գոտիների ճամբարներում:

Մոտ ապագայում ծրագրվում է հայորդյաց տներ բացել նաև հանրապետության այլ մարզերում։ Այս համակարգում աշխատողների թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

 Կարևորելով երիտասարդների դերակատարումը Հայ Եկեղեցու շենացման և զարթոնքի հարցում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2001թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում հիմնադրվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ): ՀԵՀԵՄ-ը հայորդիներին միավորելու, Հայ Եկեղեցու կյանքում ներգրավելու ռազմավարական ակտիվ ծրագրեր է իրագործում Հայաստանյան և արտասահմանյան հայոց թեմերում:

HEHEM - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

ՀԵՀԵՄ ներկայիս կառուցվածքն է՝

Ա. Կենտրոնական գրասենյակ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին — Երեւան),

Բ. Տարածաշրջաններ (Հայաստան-Արցախ, Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ, Եվրոպա,Հրվ. ԱՄՆ, Հյս. Ամերիկա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արեւելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա):

Hehem 235 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)ՀԵՀԵՄ-ը գրեթե ամեն տարի իրականացնում է համահայկական ուխտագնացություններ, ենթատարածաշրջանային, միջտարածաշրջանային և տարածաշրջանային բազմապիսի երիտասարդական միջոցառումներ:

 2015թ. ապրիլի 30-ին Հայոց Հովվապետի ջանքերով և Հովնանյան ընտանիք ազնիվ նվիրատվությամբ, օծվեց Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա եկեղեցին, որի տարածքում էլ տեղակայված է ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակը:
Surb Anna - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Qristoneakan dastiarakutyan kentron - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ կրթադաստիարակչական գործունեություն ծավալող կառույց է, որը համագործակցելով ոլորտին առնչվող և այն համակարգող հաստատությունների հետ` խթանում է հանրակրթության ոլորտի աշակերտների և մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) կրթօջախների սաների հոգևոր ազգային կրթությանն ու դաստիարակությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2005 թ. սեպտեմբերի 1-ից ՔԴՔԿ-ն վերակազմավորվեց և ստանձնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի կյանքի կոչման առաքելությունը՝ վերանվանվելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոն (ՔԴԿ):

2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4-10-րդ (այսօր՝ 5-10-րդ) առարկայացանկում: Հարկ է նշել նաև, որ հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի ծրագրում ՀԵՊ առարկան ներառված է երաշխավորված առարկաների ցանկում և որոշ դպրոցներում տնօրենների հայեցողությամբ առարկային այդ դասարանում ևս հատկացվում են դասաժամեր:

ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը: ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում հարց բարձրացնում անհամապատասխան ուսուցչի փոխարինման:

Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն:

Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Էօրնեկեան հ անրակրթական դպրոց

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էօրնեկեանի բարերարությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հիմքի վրա: Այդ ժամանակ աշակերտների թիվը 80 էր: Դպրոցի դիմորդների աճով պայմանավորված՝ 2017 թ. Հայոց Հայրապետի ջանքերով կառուցվեց հարմարավետ, ընդարձակ, ժամանակակից կահավորանքով ապահոված նոր շենք, որը հնարավորություն կտար աշակերտներին և աշխատակազմին առավել արդյունավետ կազմակերպելու կրթական կարևոր գործառույթը: 2019թ-ին դպրոցում ուսանում են 519 աշակերտ:
Eornekyan sproc - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց

 Էօրնեկեան դպրոցի հաջողություննրը Մայր Աթոռին ստիպեցին մտածել` իր հոգածության ներքո այլ դպրոցներ ևս ներառելու մասին: 2014 թ-ին կառավարության որոշմամբ «Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի`անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո: Քայլեր է ձեռնարկվում դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ: Ինչպես Էօրնեկեան դպրոցում, այստեղ ևս տարեցտարի ավելանում է դպրոցում սովորել ցանկացող աշակերտների թիվը:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Klkata 3265 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Վեհափառ Հայրապետն իր ամենօրյա հոգածության ներքո է պահում ոչ միայն իր գահակալության շրջանում հիմնված կրթական հաստատությունները, այլև մեծագույն ջանասիրությամբ հետևում է նախկինում հիմնադրված և ներկայումս կրթական գործունեություն իրականցնող հաստատություններին, դրանցից կարելի է առանձնացնել Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը:

Վեհափառ Հայրապետը դեռևս իր առաջնորդական տեղապահության շրջանում սկսեց մեծ ուշադրություն դարձնել Մարդասիրական ճեմարանի գործունեությանը՝ իմանալով, որ այն Սփյուռքում գործող ամենահին կրթօջախներից մեկն է: Նրա հետևողական ջանքերի շնորհիվ 1999թ-ին ճեմարանը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամքին, ինչից հետո սկսվեց և այսօր էլ շարունակվում է ճեմարանի վերելքի և զարթոնքի շրջանը: 1999-2019 թվա­կան­ներին Հա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­մա­րանում սովորել է շուրջ 500 աշակերտ, որոնցից բարձր ա­ռա­ջա­դի­մութ­յուն ունեցողներն ե­կե­ղե­ցու հո­վա­նա­վո­րութ­յամբ իրենց կրթութ­յու­նը շա­րունա­կում են Հնդկաս­տա­նի լա­վա­գույն հա­մալ­սա­րան­ներում ու քո­լեջ­նե­րում:
Kalkata 21 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)
1999-2019 թթ. Վեհափառ Հայրապետը երեք անգամ՝ 2007, 2008 և 2016 թվականներին դեպի Հնդկաստան կատարած Հայրապետական այցերի շրջանակներում եղել է Մարդասիրական ճեմարանում:

Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզ

 Մայր Աթոռի հոնու ներքո գործում է նաև Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզը: 2014 թ. փետրվարի 25-ի ԿԳ նախարարի թիվ 138-Ա/Ք հրամանով Էօրնեկեան մանկապարտեզին տրվել է իրավական փաստաթուղթ՝ լիցենզիա /N0051/՝ նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու իրավունքով, որտեղ հաճախում են շուրջ 4 տասնյակ երեխաներ:

 

Թանգարաններ

Հին Վեհարան

Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնած՝ տարածքի գոտևորման աշխատանքներով պայմանավորված՝ պահանջ առաջացավ կատարելագործելու նաև կաթողիկոսների թանգարանը և դրան հարակից շինությունը: Գոյություն ունեցող պահեստներն ու օժանդակ սենյակները վերահատակագծվել են որպես ցուցասրահներ և սպասարկման սենյակներ: Կարևոր է նշել, որ Հին Վեհարանի վերաշինության աշխատանքների ընթացքում նկուղային հարկում 2010 թ. իրականացված հնագիտական պեղումների արդյունքում ի հայտ են եկել աղյուսի արտադրամաս և հնոց, որոնք վերակառուցման ընթացքում ամբողջությամբ թանգարանացվել են: Վերանորոգչական աշխատանքներն ընթացել են 2010-2014 թթ.:

Hin Veharan - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

«Խրիմյան» թանգարան

Կառուցվել է 1896 թ.՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետի օրոք: 1957 թ. սկսած օգտագործվել է որպես տնտեսական իրերի պահեստ: 2007-2008 թթ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հիմնովին վերանորոգվել, կահավորվել է և ծառայում է որպես թանգարան: Այժմ այն վերանվանվել է «Խրիմյան թանգարան», և առաջիկայում այստեղ են հանգրվանելու աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկու կտավները, որոնք կտակվել են Մայր Աթոռին:

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն

 1999-2019 թթ. ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել է: Բացվել է նաև ձեռագրերի ցուցադրության առանձին սենյակ: Մոտ ապագայում կբացվի նաև առանձին սրահ, որտեղ ցուցադրվելու են այն իրերը, որոնք Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուներն ու հավատացյալները:

Aleq Mari Gandzatun - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Ռուբեն Սևակի անվան թանգարան

 Մայր Աթոռի նոր սեղանատան կառուցումից հետո նախկին սեղանատունը վերածվել է Ռուբեն Սևակի անվան թանգարանի: 2012 թ. առաջին հարկում ծավալված շինարարական-նորոգչական աշխատանքներն ավարտ­վեցին 2013 թ.: Թանգարանում ցուցադրվում է շուրջ 200 բացառիկ և արժեքավոր կտավ, ինչպես նաև Մեծ Եղեռնի նահատակ բանաստեղծ, արձակագիր ու բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձ­նական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Ruben Sevak tangaran - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)Ruben Sevak 124 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Գրատներ

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որպես զբոսաշրջու­թյան լավագույն վայր, պատշաճ գրատան կարիք է ունեցել: Հին գրատունն այլևս իր ունեցած հնարավորություն­ներով չէր բավարարում ժամանակի պահանջներին, ուստի որոշվեց հին գրատունը և տպարանի առաջին հարկի հյուսիսային մասը տրամադրել Մայր Աթոռի նոր գրատանը: Բացի սրանից Մկրտարանին կից կառույցում 2008 թ և 2015 թ. Հին Վեհարանի շենքում ևս գործում են գրատներ: Գրատներ բացվել են նաև մի շարք վանքերում: Վերջին տարիներին Երևանում ևս բացվել է գրատուն:
Gratun - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Մատենադարան

 Կրթադաստիարակչական ոլորտը զարգացնելու համար Վեհափառ Հայրապետը մեծ ուշադրություն է դարձնում Մայր Աթոռի գրադարանային գործունեությանը: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալությունից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր զարկ տրվեց գրադարանային գործի կազմակերպման գործընթացին: 2012 թ. վեր խոյացավ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքը: Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 80.000 միավոր գրականություն (2003 թվականին մոտավորապես 5.000 էր): Այստեղ նաև հավաքված են Աստվածաշնչի գրեթե բոլոր հնարավոր հրատարակությունները: Մատենադարանում են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների անձնական հավաքածուները: Մատենադարանն ունի 545 միավոր հնատիպ գիրք, որոնցից 430 միավորը ձեռք է բերվել 2002-2019 թթ.: Մատերանդարանի ֆոնդերի համալրումն իրականացվում է շնորհիվ այն նվիրատվությունների, որոնք կատարվում են աշխարհի տարբեր վայրերից: Բացի նվիրատվություններից Մատենադարանն ունի առանձին գումարային ֆոնդ, որը ծառայում է անհրաժեշտ գրականություն ձեռքբերելու համար: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մատենադարանն ունի առանձին ֆինանասական բյուջե, որից տարեկան գումար է հատկացվում ընտրված գրականություն ձեռք բերելու համար, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում ձեռք բերել մեզ անհրաժեշտ գրականությունն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Հրատարակչական բաժին

Հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու նպատակով` համապատասխան գրականության լույս ընծայումով արդյունավետ քարոզչություն է իրականացնում 2006 թ. հիմնված Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը: Անցնող շուրջ մեկուկես տասնամյակում բաժնի կողմից իրականացվել են օտար լեզուներից և գրաբարից թարգմանությունների, եկեղեցագիտական, հայագիտական, մեկնողական գրականության, ինչպես նաև քրիստոնեական բարոյագիտական, ուսուցողական գրքույկների հրատարակություններ: 2012 թ. և 2013 թ. առաջին անգամ Ս. Էջմիածնում հրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աղոթագրքի համապատասխանաբար աշխարհաբար և գրաբար տարբերակները: Հրատարակչական բաժինը 13 տարվա ընթացքում հրատարակել է 323 անուն գիրք և բազմաթիվ վերահրատարակությունները. օրինակ Նարեկ 2012-2019 թթ. վերահրատարակվել է 30.000-ից ավել օրինակով:

«Էջմիածին» ամսագիր

«Էջմիածին»՝ կրօնագիտական և հայագիտական ամսագիրը տարածվում է ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլ նաև աշխարհասփյուռ թեմերում։ Ամսագիրը հանդիսանում է Հայաստանի լավագույն գիտական ամսագրերից մեկը, որին թղթակցում են արտերկրի և Հայաստանի բոլոր բարձրակարգ հայագետները: Ամսագիրն արժանահիշատակ հոբելյաններին նաև արձագանքում է բացառիկ համարներով: 1999-2019 թթ. ամսագիրը շարունակել է կանոնավոր հրատարակվել:

« Քրիստոնյա Հայաստան » երկշաբաթերթը

 «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթերթն իրավամբ կարելի է համարել մեր հանրապետության լավագույն հոգևոր-մշակութային, գիտակրթական լրատվամիջոցը: Թերթի հիմնադրման 21 տարիների ընթացքում ընթերցողներին տրվել են կրոնական և մշակութային գիտելիքներ: Թերթի կայացմանը մասնակցել և մասնակցում են մեր հանրապետության լավագույն մտավորականները՝ անվանի պատմաբաներն ու գրականագետներ, լեզվաբաներ, արվեստաբաներ և ճարտարապետներ: Տպագրված թերթը փոխանցվում է հայաստանյան բոլոր թեմերին, բարձրագույն ուսումնական և գիտակրթական այլ հաստատությունների գրադարաններին: Թերթն արժանահիշատակ հոբելյաններին նաև արձագանքում է բացառիկներով: 1999-2019 թթ. թերթը շարունակել է կանոնավոր հրատարակվել: Վերջինս վաճառքի ենթակա չէ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Socialakan carayutyunneri bajin - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայությունների գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին` մասնավոր ուշադրություն դարձնելով ազգաբնակչության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրիահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:

Գրասենյակի գործունեության հիմական ոլորտներն են.

ա . Նյութական և ֆինանսական օգնության տրամադրում
բ . Բարեգործական ճաշարաններ (Էջմիածնում, Վանաձորում, երեքը` Երևանում)
գ . Երեխանների աջակցության խնամքի հաստատություններ

1. Քյուրքչյան երեխաների աջակցության կենտրոն (հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կաղմից)
2. Նագգաշյան մանուկների տուն (հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կաղմից)
3. Թռչունյան տուն

դ. Բնակարանային ապահովման ծրագրեր
ե. Սոցիալական և բարեգործական այլ ծրագրեր

ա. Նյութական և ֆինանսական օգնության տրամադրում

2014 -2019 թվականին Մայր Աթոռի Սոցիալական բաժինը իր օգնությունն է բերել շուրջ 55.000 անձանց:

բ. Բարեգործական ճաշարաններ (Էջմիածնում, Վանաձորում, երեքը` Երևանում

Socialakan caruyutyun147 - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող հինգ բարեգործական ճաշարաններում, որտեղ սննվում են թվով շուրջ 900 անապահով քաղաքացիներ, աշխատանքն ընթացել է կանոնավոր և անխափան: Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի բարեգործական ճաշարաններում ամեն տարի սնվել են 200-ական անձ, իսկ Վանաձորի բարեգործական ճաշարանում 100 անձ:

գ. Երեխանների աջակցության խնամքի հաստատություններ

 2005 թվականից անխափան իր գործունեությունն է շարունակում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կետրոնը, որտեղ այս պահին մշտական ապրում են 20 աղջիկներ: 2018 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի ջանքերով բացվել է «Քյուրքչյան» երեխանների աջակցության կենտրոնը, որտեղ այս պահին մշտական խնամք է ստանում 16 տղա: Կենտրոնի սաները ուսումնառություն են ստանում Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:

դ. Բնակարանային ապահովման ծրագրեր

2017-2019 թվականներին Մայր Աթոռի կողմից գնվել է 14 բնակարան: 2017 թվականին 2 բնակարան` Արցախի պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ունեցող բազմազավակ մեկ ընտանիքի համար Աբովյանում և հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին Մեծամորում: 2018 թվականին գնվել է 3 բնակարան Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար, իսկ 2019 թվականին` 9 բնակարան, նույնպես երկրաշարժից տուժած ընտանիքների համար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ