26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սենց բաստիոն մեկ մենք ենք, մեկ էլ Հյուսիսյան Կորեան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, երբ ժամանակին ասվում էր «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է» ի նկատի ունեին առանց ընդդիմության ափալ-թափալ նիստ անելն ու մարդկանց հեռախոսներն ու հավելվածներ լսելը և վերահսկելը: Սենց բաստիոն մեկ մենք ենք, մեկ էլ Հյուսիսյան Կորեան: Ура товарищи !»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակցի կոչը քաղաքային իշխանություններին

Երևանի քաղաքապետարանի  աշխատակից Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի որոշումը. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մարտի պարգևավճարները բուժաշխատողներին տրամադրելու վերաբերյալ` ես, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից, առաջարկում եմ իմ պարգևավճարը (ոչ միայն ամբողջ Մարտի, այլ նաև` ամբողջ եռամսյակի) փոխանցել բուժաշխատողներին: Միաժամանակ, կոչ եմ անում գործընկերներիս, մասնավորապես` ղեկավար կազմին, հետևել իմ օրինակին և փոխանցել […]

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով

Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները: Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի […]

«Իմ քայլը» առանց ընդդիմության 1-ին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը

Ազգային ժողովը 2-րդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը: Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր կուսակցությունները։ Առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն էր, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ […]

Զինված ուժերը և հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի. Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը գրում է. «Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։ Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ և մենք չենք կարող ինքնահանգստացման որևէ փաստարկ կարևորել։ Հայաստանի համար պատասխանը հստակ […]

Սահմանափակումներն ավելի են խստացվելու. կիրառվելու են տարբեր տույժեր ու տուգանքներ. Ավինյան

Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ վերահսկողությունը պետք է դարձնել ավելի էֆեկտիվ։ «Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև ծանր աշխատանք է», – ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ իրենց հիմնական շեշտադրումը հանրային առողջության խնդրի վրա է:      Ավինյանն ընդգծեց՝ Հայաստանն այս պահին երրորդ փուլում […]

«Մի՞թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքնամեկուսացել է այնքան, որ չի լսում կրակոցները». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՞թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքնամեկուսացել է այնքան, որ չի լսում կրակոցները Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Նորություն չէ, որ Թուրքիայի կարծիքը […]

«Ընդդիմացան».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմացան Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Հիշեցնենք, որ այս փաթեթով նախատեսվում էր նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։ Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, նախագծի ընդունմանը պետք էր 67 ձայն։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն […]

Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց դիահերձման արգելքի մասին օրինագիծը

Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների կատարելու նախագիծը՝ հետագա քննարկումների համար: Այս մասին մարտի 31-ին ԱԺ-ում  հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նշենք, որ օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով: Այն առաջին ընթերցմամբ հավանություն էր ստացել մարտի 30-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի