26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատգամավորներն անտեսում են հակահամաճարակային միջոցառումները․ Հրապարակ

«Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։ Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում և կարող է […]

Ռեժիմը հարձակվում է․ Հրապարակ

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ խոսքի ազատությունը սահմանափակեցին, ապա որոշեցին, որ ցանկացած անձի կյանքն ու տեղաշարժերը, շփումներն ու կապերը պետք է բացահայտեն։ Հետո որոշեցին, որ մահացածներին չպետք է հերձեն։ Հետաքրքիր է, թե հաջորդիվ ինչ ուշագրավ մտքեր կծագեն իշխանությունների գլխում, ինչպես են նրանք պատկերացնում պանդեմիայի դեմ պայքարը։ Մի բան պարզ է, որ այն […]

Համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ. Պարետատուն

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։   […]

Եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում […]

Հերիք է ժողովրդի և ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի և բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական պատգամարորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք։ Պարգեւավճարով փակեք բերանները ու հանրությունից հեռու պահեք։ Բավ է չարաշահեք մեր պետականասիրությունը եւ ժողովրդի մեծահոգությունը։ Դուք հիվանդ եք՝ խորը եւ համապարփակ։ Կորոնավիրուսը քիչ էր, ձեր տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածքն էլ՝ վրադիր։ Հատկապես այն հիվանդագին փսլնքոտներին, որ իրենց մանկամիտ լորձի ճահիճից […]

Գնալով խրվում ենք․ անկապ տեղը մարդկանց զանգելով՝ բան չի ստացվելու․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հիվանդների հաստատված պաշտոնական թիվն անցավ 500-ը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5000-րդը հիվանդ է։ Չգիտեմ այս ամենն ո՞ւր կարող է գնալ։ Ըստ էության հույսը կապված է տաք օրերի և հիվանդության բնական նահանջի հետ։ Եթե, իհարկե, նման բան հնարավոր է։ Կառավարությունը հազիվ […]

Հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ նախագիծը ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում նիստին։

Համալիրը վերածվել է մեծ հիվանդասենյակի. politik.am

Հայաստանում նոր տիպի կորանավիրուսը լուրջ առողջապահական խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանում։ Իշխանությունները, գիտակցելով այս ամենը, պատրաստվում են հիվանդության տարածման հնարավոր մեծ ալիքին։ Քիչ առաջ politik.am-ի խմբագրությունը լուսանկար է ստացել, որից պարզ է դառնում, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին մեկուսացնելու վայրի են վերածել նաև Մարզահամերգային համալիրը։ Կայքի աղբյուրները պնդում են, որ մարզերում սպորտդպրոցներն են վերածվում հիվանդանոցների։ Մանրամասները՝ […]

Փաշինյանը գազի գնի հարցով բանակցում է ոչ թե Պուտինի, այլ Լուկաշենկոյի հետ, դրանից առաջ էլ ճանապարհների հարցով Միշուստինի հետ էր խոսել, ՌԴ նախագահի հետ Փաշինյանի շփումները զրոյացել են. Ա. Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառավարության «գազերը»» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների բնույթին։ Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունները և շփումները գրեթե զրոյացել են և սա այն դեպքում, երբ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և գտնվում ենք շատ խոցելի վիճակում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Կառավարության «գազերը» Փաստորեն, գազի գնի հարցով […]

«Դառնալու եք չիպազգիներ․․.Թավիշը ձեզ լքում է».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դառնալու եք չիպազգիներ․․.Թավիշը ձեզ լքում է Իշխանությունները միշտ նույնն է, նայեք հենց հիմա Աժ դահլիճին եւ կհամոզվեք՝ իրենք իրենցով քվորումը ապահովել են եւ կնոպկեքը մեկ հրահանգով կսեղմեն ու կողմ կքվեարկեն մարդկանց լսելու օրինագծին, ու ձեզ կլսեն հայեր ջան, կտեղորոշեն, կհետեւեն․․. Չիպավորվելու եք, ժողովուրդ ջան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի