23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մտքի փոխարեն եկավ նստատեղը արժևորվելու, խոսքի փոխարեն՝ բարբաջանքը. Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ՖԲ ընկերներ, վերջին ժամանակաշրջանում հետևելով ՖԲ էջերթւմ տեղի ունեցող մարաթոնին՝ քաղաքական և ազգային գետնի վրա տեղի ունեցող գզվռտոցի, որի գագաթնակետը հանդիսացավ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ուղղյալ անհիմն մեղադրանքները, ստիպեցին տկարիս իմ ձայնը բարձրացնելու, ասելու համար, ինչպես 1917թ., երբ Ռուսաստանը բաժանվեց երկու մասի բոլշեվիկների և մենշևիկների, որը տարավ ազգի պառակտման և քայքայման, այնպես էլ մեր օրերի որոշ անհեռապես քաղաքական ոչ թե գործիչներ, այլ՝ ներողություն խոսքիս համար, խեղկատակներ, երկուսի բաժանելով երկրի բնակչությանը, իբրև սևերի և սպիտակների, սեպ խրեցին մեր մեջ, ստեղծելով երկփեղկում։ 

Այսպես կոչված քյառթուների և սուպեր մոդեռնիստների, որոնք հպարտությամբ հիացան մարդու անատոմիական կառուցվածքը սխալ հասկացած, ընկալած օրգանափոխությունների պրոպագանդիստներին, տրամադրելով այն հարթակը, որ հնում տրամադրում էին ծերակութականներին, մեծերին․ Սոկրատ, Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն։ Բայց Էլթն Ջոնի օրհնված սահաթը, երբ ոտքը հասավ Դրախտավայր Հայաստան, ամեն բան փոխվեց, մտքի փոխարեն եկավ նստատեղը արժևորվելու, խոսքի փոխարեն՝ բարբաջանքը։ Ահա այս մտադրությունն ինձ ստիպեց երկար լռությունից հետո, բարձրացնել, աղաղակելով անարդարության, ասելու, մի փորձեք խաչելությամբ իմաստավորել քրիստոնեությունը, այլ՝ Հարության խորհրդով․․․»,- գրել է Կոմիտաս սրբազանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ