17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

COVID-19-ը որևէ կերպ չի փոխի, առավել ևս չի վերացնի մինչև համաճարակն առկա միտումներն ու մոտեցումները. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փիլիսոփայությունն ու կանխատեսումները շատ են ապագա աշխարհի կամ աշխարհի ապագայի վերաբերյալ։ Յուրաքանչյուրն իր բանաձևումն ունի համավարակից հետո կառուցվող աշխարհի տեսլականի վերաբերյալ։
Շատ շատերը պնդում են, որ ոչինչ առաջվանը չի լինելու։
Իսկ… ի՞նչ, եթե…։

Հնարավոր է, որ այս համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամը չդառնա համաշխարհային քաղաքականության և տնտեսության համար այն կարևոր սահմանային կետը, որի մասին շատերը խոսում են։

 Այն չփոխի աշխարհի զարգացման ուրվագիծը, այլ ավելի ամրապնդի մինչև ճգնաժամն առկա համաշխարհային զարգացման կառուցակարգերը։

Ներկայիս ճգնաժամի նման դարակազմիկ իրադարձությունները ստեղծում են ու ամրապնդում սեփական միտումները։

Մենք անդադար փորձելու ենք համավարակի արդյունքում առաջացած ճգնաժամը դիտարկել, որպես նոր աշխարհի, տնտեսական նոր կառուցակարգերի սկիզբ, որին բոլորս այդքան սպասում ենք։

Նրանք, ովքեր ցանկանում եմ ամրապնդել պետության դերը, ովքեր ցանկանում են ընդլայնել հանրային բարիքների շրջանակը այս ընթացքում կգտնեն բազմաթիվ հիմնավորումներ, որ այս ճգնաժամը արդարացնում է վերջիներիս մտքերը։

Հնարավոր է լրիվ հակառակը, անձինք, ովքեր պետականության գաղափարի կողմնակից չեն և վիճարկում են վերջինիս գոյության անհրաժեշտությունը ևս կգտնեն իրենց համոզմունքների ապացույցը։

Կգտնվեն նաև նրանք, ովքեր կփորձեն հիմնավորել համաշխարհային կառավարման արդյունավետությունը և վերազգային առողջապահական համակարգի ունակությունը չեզոքացնել հետևանքները։

Հետևաբար, COVID-19-ը որևէ կերպ չի փոխի, առավել ևս չի վերացնի մինչև համաճարակն առկա միտումներն ու մոտեցումները։ Նեոլիբերալիզմը կշարունակի աստիճանաբար վերանալ։
Ավտորիտար պոպուլիստները ավելի ավտորիտար կդառնան։

Ազգային պետությունները կսկսեն վերադարձնել կորսված քաղաքական դիրքավորումները։
Իսկ, ազգային պետությունների ներսում կշարունակվի պայքարը պահպանողականների, բռնապետ պոպուլիստների և լիբերալների միջև»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ