Հին Քոչբեկի Սուրբ Հարություն եկեղեցին
Կառուցվել է 1741 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղատնտեսական պահեստ։ Անկախության շրջանում եկեղեցին չի գործել, սակայն այգեստանցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Հին Քոչբեկ գյուղատեղիի արևմտյան եզրին։ Քոչբեկի բնակչությունը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղափոխվել է 2,3 կմ հարավ-արևմուտք և բարենպաստ […]