19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ եւ ուղղակի միջնորդությամբ Արցախի 385 եկեղեցի մնաց մահմեդական թշնամուն»

«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.

«Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385 եկեղեցի, 60 վանական համալիր ու 2385 խաչքար մնաց մահմեդական թշնամուն ու հայտարարվեց, որ դա երբեք մերը չի եղել:

Վաղն ինքը, որ ասի Էջմիածինն էլ մերը չի եղել, իրան հրավիրողները գլուխները կախ կհաստատեն:
Հավատքն ու կրոնը, Մայր տաճարն ու նրա խորհուրդը ողջ քրիստոնյա աշխարհի համար նյութական չի ու երբեք չի եղել: Իրենց կոմֆորտի համար այդ մարգարիտները խոզերի առջև շաղ տվողները ավելի մեղավոր են լինելու, քան վանքավաճառները: Օծյալները, ովքեր պետք է կանխեին նեռի մուտքը Մայր տաճար, նրա առաջ բացեցին դռները:

«Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում»»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ