Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ. Փաստ

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: […]