02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրական թշնամուն թողած ձեր ազգակիցների մեջ, ձեր կողքին դավաճաններ մի փնտրեք․ Վազգեն Սարգսյան

«Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու են և կռվելու ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք» […]

Այս պայքարում Տիրոջ զորկացության ներկայությունը կա։ ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին /տեսանյութ/

ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայի սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Արմենպրեսի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է 7 զոհի մասին:  Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի […]

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով […]

Նախորդ 2,5 տարում Հայաստանի բյուջեն, այդպես էլ «հեղափոխական» զարգացում չունենալով, թևակոխեց վիրուսի ստեղծած ճահիճը․ Իրատես

Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։ Հարված հարվածի հետևից եկավ, ու հիմա, ինչպես պատասխանատուներն են պնդում, բավական բարդ տարի ենք ունենալու։ «Ակնհայտ է, […]

Ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում․ Հրապարակ

Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։ Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի՞ տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա»,- փոխանցեց ՊՆ խոսնակ […]

Ո՞ւմ ասածն է ճիշտ․ Փաշինյանի՞, թե՞ ֆինանսների նախարարի․ Հրապարակ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։ Այսինքն՝ խոսքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի