02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական […]

Մոսկվան՝ դժվար ընտրության առջեւ։Փաշինյանի նամակի հետքերով․ Ժողովուրդ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, նոյեմբերի 1-ին պատասխանելով հարցին՝ նախատեսվում են արդյոք ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնության վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ Հայաստանի վարչապետը […]

ՀՀԿ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերել պատերազմի առաջին օրերից։ 2000 զորակոչված ունեն․ Փաստ

Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամուն հաղթելու գործում իր ավանդն է ներդրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հումանիտար, ռազմատեխնիկական, ինչպես նաև դեղորայքային լուրջ աջակցություն է ցուցաբերել Արցախին: Դրանից բացի, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, կան զոհվածներ և վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նահատակվածները […]

Իշխանության ֆեյքերի դեգրադացիան․ Հրապարակ

Հանրային տրամադրությունների եւ հոգեվիճակի մասին հետեւություններ անելու համար բավական է մի քանի օր հետեւել սոցցանցերի գրառումներին եւ հատկապես՝ դրանց տակ արվող մեկնաբանություններին։ Ճիշտ է՝ դրանց մեծ մասը ֆեյք օգտատերերի կամ միայն «քոմենթ» գրելու համար բացված «պրոֆիլներից» է կատարվում, եւ ագրեսիվ զանգվածը հիմնովին լռեցնում է մտածող, առողջ մարդկանց ձայնը, բայց նաեւ մեծ ուսումնասիրության նյութ է տալիս։ […]

Պուտինը խոսել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանգամանալից […]

Թշնամու հարձակողական գործողությունները՝ երեք-չորս ուղղությամբ տապալված են։ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի