02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը հուլիսից հետո խոստովանեց՝ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը. ՀՀ վարչապետ

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ […]

Օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը․ իրավիճակն անհանգիստ է հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում․ ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին տեղեկացնում […]

Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են։ Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը: Քրիստոսի հետևորդ ազգը թող շարունակի հավատքով աղոթել ու դեռ շատ նշաններ կտեսնի: Նրանց երկրաշարժի մասին էլ չեմ ասում: Բայց խնդրում եմ ձեզ, հավատարիմ մնացեք միայն Քրիստոսին: Ես տեսնում եմ ձեզանից ոմանք մի օր հավատքից […]

Շուշիի ուղղությամբ առաջխաղացման փորձը կասեցվել է։ Իրավիճակը առաջնագծում լարված է/տեսանյութ/

Նախորդ գիշերվա և սկսված օրվա ռազմական անցուդարձից սկսենք: Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում, տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռա-հրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ, հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահա-տեխնիկա: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում, խոցվել է […]

Այսօր հանդիպել եմ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կցել հանդիպման տեսանյութը։ «Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել […]

18 միլիարդ 825 միլիոն դրամ պարգևավճար է նախատեսված 2021 թ․բյուջեով, ինչը նախորդ տարվանից ավելի է 21 տոկոսով․ Արկադի Խաչատրյան

«2021 թվականի պետական բյուջեով  պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը»,- այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ «Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն […]

Վերջ տվեք հակառուսական ելույթներին ու գրառումներին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Սորոսագրանտակերներին ասեք ,որ ձեր հովանավորները թե նախկինում եւ թե այսօր Հայաստանին երբեք ռազմական օժանդակություն չեն ցուցաբերել։ Վերջ տվեք հակառուսական ելույթներին ու գրառումներին։ Հ.Գ. Հայության իրական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է։ Գարեգին Նժդեհ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի